×


Արփինե Իսրայելյան.“Ճակատագիրը նրան տհաճ անակնկալներ է մատուցում”

“Արմենիա” հեռուստաընկերության “Ամնեզիա” սերիալում նկարահանվելուց հետո Արփինե Իսրայելյանն ընդունել է նոր` “Լույսի պահապանը” սերիալում նկարահանվելու առաջարկն ու հեռուստադիտողին մարտի 9-ից իր խաղը կմատուցի արդեն “ATV”-ի եթերում:

Արփինե Իսրայելյանը


Դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ մարմնավորում է Սոնա անունով աղջկա.“Հերոսուհիս ուժեղ, դրական կերպար է, ում հետ տեղի են ունենում անսպասելի իրադարձություններ: Ճակատագիրը նրան տհաճ բազում անակնկալներ է մատուցում, սակայն, ի վերջո, նա կարողանում է հաղթահարել բոլոր դժվարությունները”:

Արփինե Իսրայելյանն` ամուսնու հետ


Փակագծերը շատ չբացելով` Արփինե Իսրայելյանը նշել է, որ Սոնան նման է իր մարմնավորած նախորդ կերպարներին.“Պայքարող է, երբեմն կոտրվող, բայց հույսը երբեք չկորցնող”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Արփինե Իսրայելյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին