×


Արփինե Իսրայելյանը՝ որդու հետ

Արփինե Իսրայելյանի եւ որդու նոր ֆոտոշարքն ու ամուսնու մասին խոստովանությունը

Արփինե Իսրայելյանը BRAVO.am-ին է տրամադրել իր եւ որդու նոր ֆոտոշարքը՝ նշելով, որ նկարահանումը բավական ուրախ մթնոլորտում է անցել: Նա նաեւ պատմել է, թե ինչու ամուսինը չի միացել իրենց, եւ թե ինչպես է վերաբերվում դրան:

«Այս տարի տղաս որոշ բաներ արդեն հասկանում էր` տոնածառ, Ձմեռ պապ, որոնք նոր ու հետաքրքիր երեւույթներ էին իր համար: Ինչպես մեր տան բոլոր անդամները, Դավիթը եւս նվերներ ստացավ, այն էլ՝ բոլորից շատ:)»,-նշել է նա:

Արփինե Իսրայելյանը՝ որդու հետ


Դերասանուհին խոստովանել է, որ վերջին շրջանում ինքն ու ամուսինն իրենց որդու կողքին լինելու ավելի շատ ժամանակ ունեն.«Երկուսիս աշխատանքային գրաֆիկն էլ թեթեւացել է»:

Արփինե Իսրայելյանը՝ որդու հետ


Մեր հարցին, թե ինչու ամուսինն իր եւ որդու հետ չի մասնակցել տոնական լուսանկարահանմանը, Արփինեն պատասխանել է.«Ներսեսն առանձնապես չի սիրում լուսանկարվել, առավել եւս ֆոտոշարքերի մասնակցել: Միայն նման դեպքերում է նա բացակայում մեր կողքից, եւ ինձ համար ավելի կարեւոր արժեքներ կան, որ նա միշտ պահում է»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արփինե Իսրայելյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին