×


Արքայազն Ուիլյամը, Անջելինա Ջոլին, Բրեդ Փիթը, Ումա Թուրմանը եւ ուրիշներ` BAFTA 2014-ին

Լոնդոնի թագավորական թատրոնում երեկ տեղի է ունեցել “BAFTA 2014”-ը: Հեղինակավոր մրցանակաբաշխությանը, որ հաճախ անվանում են նաեւ “Բրիտանական Օսկար”, մասնակցել են հոլիվուդյան հանրահայտ դերասաններ եւ ռեժիսորներ, որոնց կտեսնեք ներկայացված ֆոտոշարքում: Միջոցառման պատվավոր հյուրն է եղել Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը:

Բրեդ Փիթը եւ Անջելինա Ջոլին


Բրիտանական կինոակադեմիայի ամենամյա մրցանակաբաշխությունն արդեն իններորդ անգամ վարել է գրող եւ դերասան Սթիվեն Ֆրայը: Այս տարի բրիտանական լավագույն ֆիլմ է ճանաչվել Ալֆոնսո Կուարոնի “Գրավիտացիան’’: Տեխնոթրիլլերը հաղթել է նաեւ “Լավագույն երաժշտություն”, “Լավագույն հատուկ էֆեկտներ”, “Լավագույն հնչողություն” եւ “Լավագույն ռեժիսորական աշխատանք” անվանակարգերում:

Նշենք, որ կինեմատոգրաֆում նշանակալի ավանդի համար BAFTA-ի բարձրագույն պարգեւին է արժանացել Հելեն Միրենը: Դերասանուհուն մրցանակը հանձնել է արքայազն Ուիլյամը:

Սարի Մերսերը եւ Չիվեթել Էջիոֆորը


Ստորեւ ներկայացնում ենք “BAFTA 2014”-ի մրցանակակիրներից մի քանիսին, իսկ ամբողջական ցուցակին ծանոթացեք այստեղ:

Լավագույն ֆիլմ  - “Ստրկության 12 տարի’’

Լավագույն դերասանուհի - Քեյթ Բլանշեթ

Լավագույն դերասան - Չիվեթել Էջիոֆոր

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի – Ջենիֆեր Լոուրենս

Երկրորդ պլանի լավագույն դերասան – Բարխադ Աբդի

Բրիտանական լավագույն ֆիլմ – “Գրավիտացիա’’

Լավագույն անիմացիոն ֆիլմ – “Սառը սիրտը’’

Լավագույն ռեժիսոր – Ալֆոնսո Կուարոն

Լավագույն սցենար –“Խարդախություն ամերիկյան ձեւով”, Էրիկ Սինգեր եւ Դեւիդ Օ.Ռասել

BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW