×


Արքայազն Ուիլյամի, Քեթրինի եւ նրանց առաջնեկի երեւակայական ընտանիքը :)

Լուսանկարիչ Էլիսոն Ջեքսոնը նախորդ ամիս հրապարակեց պարոդիայի ժանրում արված ֆոտոշարք` ներկայացնելով, թե ինչպես են Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը խնամում նորածին Նորթին: Նշենք, որ հանրությունը դեռեւս առիթ չի ունեցել տեսնելու աստղային զույգի առաջնեկին:):

Քեթրին Միդլթոնի եւ Ուիլյամի երեւակայական ընտանիքը


Այս անգամ Էլիսոնը երեւակայել է, թե ինչպիսին կարող է լինել Ուիլյամի արքայական ընտանիքն առաջնեկի ծննդից հետո:): Բեմադրված լուսանկարներում Քեյթին եւ Ուիլյամին նմանակողները խնամում են փոքրիկին: Նրանց օգնում է նաեւ Էլիզաբեթ Երկրորդը: Թագուհին լուսանկարչի դերում էլ է հանդես եկել:):

Քեթրին Միդլթոնի եւ Ուիլյամի երեւակայական ընտանիքը


Ջեքսոնը նշել է, որ իր հերոսներին գտնում է փողոցներում, սրճարաններում կամ էլ սոցիալական ցանցերի օգնությամբ:

Քեթրին Միդլթոնի եւ Ուիլյամի երեւակայական ընտանիքը


Նշենք, որ Քեթրին Միդլթոնը, արտասահմանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, կմայրանա հենց այս ամիս:

Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Spletnik

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW