×


Արքայական ընտանիքի հանդիպումը Մաորի ցեղախմբի հետ :)

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը կնոջ` Քեթրին Միդլթոնի եւ 8 ամսական որդու` Ջորջի հետ այսօր պաշտոնական այցով ժամանել է Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգտոն: Արքայական ընտանիքին դիմավորել է վարչապետ Ջոն Քին եւ, ավանդույթի համաձայն, նրանց հետ ողջագուրվել քթերի հպումով:):

Արքայական ընտանիքը պաշտոնական այցով Նոր Զելանդիայում է


Զույգը հանդիպել եւ շփվել է տեղի Մաորի ցեղախմբի ներկայացուցիչների հետ, որոնց անկեղծ հագուկապն ու դաջվածքները փոքր-ինչ շփոթեցրել եւ զարմացրել են Քեմբրիջի դքսուհուն:): Այցի շրջանակում նրանք եղել են նաեւ ռեգբիի մարզադաշտում եւ խաղողի այգիներում:

Արքայական ընտանիքի հանդիպումը Մաորի ցեղախմբի հետ


Ինչպես երեւում է ստորեւ ներկայացված լուսանկարում, Միդլթոնին օդանավակայանում անհարմարություն է պատճառել քամին:): Ջորջի խնամքի հարցում նրան օգնելու համար շրջագայությանը մասնակցում է նաեւ փոքրիկի դայակը: Արքայական ընտանիքը Նոր Զելանդիայից կուղեւորվի Ավստրալիա: 

BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW