×


Բազմազավակ հայր Անդրեն եւ այլ բացահայտումներ երեկվա համերգից :)

“Արամ Խաչատրյան” համերգասրահում դեկտեմբերի 9-ին իսկական տոն էր: Հանդիսատեսին, որոնց թվում էին հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ եւ “Շանթ”-ի “X Factor” նախագծի բազմաթիվ երկրպագուներ, երաժշտական գեղեցիկ երեկո են պարգեւել Անդրեն եւ իր հաղթանակած թիմը:

Նարեկ Վարդանյանը, Վահե Մարգարյանը, Անդրեն եւ Հայկ Հունանյանը


Հիշեցնենք, “X Factor”-ի պատմության մեջ առաջին անգամ եզրափակիչ փուլում էին հայտնվել մարզիչներից միայն մեկի թիմի անդամները` Նարեկ Վարդանյանը, Վահե Մարգարյանը եւ Հայկ Հունանյանը, եւ երեկ մեծ էր ոչ միայն տղաների, այլեւ, հանդիսավար Ավետ Բարսեղյանի խոսքով, “բազմազավակ հայր” եւ տարվա լավագույն պրոդյուսեր Անդրեի ոգեւորությունը:

“Շատ ուրախ ու շատ երջանիկ եմ: Սա կարելի է անվանել հաշվետու համերգ: Այսօր իմ կողքին եմ իմ ընկերները, ինչ համար շատ ուրախ եմ”,-նշել է Անդրեն, ով օրեր առաջ է Վահեի եւ Նարեկի հետ վերադարձել Լոնդոնից, որտեղ հանդիպում են ունեցել հենց հայտնի նախագծի հիմնադիր եւ պրոդյուսեր Սայմոն Քոուելի հետ:

Անդրեն


“X Factor 3” Վահե Մարգարյանի համար համերգն անչափ սպասված էր. “Պատասխանատվության մեծ զգացում ունեմ, դրանից բխող լարվածություն կա, որ նախորդ ելույթներին էլ եմ ունեցել, բայց այս անգամ հուզմունքն առավել մեծ է: Չգիտեմ` ինչ խոսքերով բացատրել ու հայտնել իմ խորին շնորհակալությունն Անդրեին այն ամենի համար, որ արել է իմ եւ ընկերներիս համար”:

2-րդ տեղը զբաղեցրած Նարեկ Վարդանյանը եւս շնորհակալություն է հայտնել իր ձեռքբերումների համար.“Սա մեր առաջին լուրջ համերգն է, հուսամ` վերջինը չի լինի: Ուրախ եմ, որ ես եւ ընկերներս սիրված ենք, ու այսօր դահլիճը լի է մեզ սիրող մարդկանցով”: Իսկ Հայկ Հունանյանը, ով գրավել է երրորդ հորիզոնականը, հայտնել է, թե իր համար հաղթանակը հենց հանդիսատեսի սերն ու ջերմ ընդունելությունն է”:

"X Factor 3"-ի համերգին


Տղաներին եւ Անդրեին իրենց կատարումներով շնորհավորել են Արսեն Սաֆարյանը, ով, ի դեպ, զուգերգ է ներկայացրել Հայկ Հունանյանի հետ, Սոնա Ռուբենյանը, Լենա Ղազարյանը եւ Ժաննա Դավթյանը: Բացի արդեն իսկ սիրված կատարումներից, համերգի մասնակիցները հաճելի անակնկալներ են մատուցել ներկաներին` նոր երգերի տեսքով եւ արժանացել բարձր ծափահարությունների:

Տեքստը` Անուշիկ Մելքոնյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին