×


“Բախտաբեր”-ի առաջարկը Արման Թովմասյանին :)

Ռուսաստանաբնակ երգիչ Արման Թովմասյանին է վստահված  «Արմենիա» հեռուստաընկերությամբ ցուցադրվող «Բախտաբեր» սերիալի սաունդթրեքի կատարումը: Օրեր անց նա կներկայացնի համանուն երգի տեսահոլովակը, որի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, իսկ խոսքերը գրել է սերիալի սցենարի հեղինակ Անահիտ Մխիթարյանը:

Արման Թովմասյանը


Երգչի պրոդյուսեր Դավիթ Ազարյանը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ մեղեդային երգի տեսահոլովակի հիմքում ընկած են հեռուստադիտողներին արդեն հայտնի սերիալային տեսարաններ եւ նոր կադրեր, որոնք դեռ չեն էկրանավորվել. «Երգի ու տեսահոլովակի մտահղացումը սերիալի պրոդյուսեր Էդգար Ավագյանինն է, ում կողմից էլ Արմանին եղել է երգի կատարման առաջարկը: Մեկ շաբաթից հեռուստադիտողները հնարավորություն կունենան տեսնել ու գնահատել մեր համատեղ գործը»:

Արման Թովմասյանը


Նրա հավաստմամբ` Արմանն առաջիկայում նոր այլ երգեր ու տեսահոլովակներ էլ կներկայացնի հանրությանը.«Նաեւ համերգային ծրագրերով հանդես կգանք Հեռավոր Արեւելքում, Եվրոպայում ու Ռուսաստանի մի շարք քաղաքներում»:

BRAVO.am
Լուսանկարները` Արման Թովմասյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին