×


Բացահայտել են Անաիսի, Արամի, Սուրենի, Լեյլայի եւ ուրիշների ներաշխարհը :)

“Մադաթյան” հոգեբանական եւ “Արամ Դանիելյան” արվեստի կենտրոնները երեկ գեղանկարիչ Արամ Դանիելյանի արվեստանոցում կազմակերպել էին “Կյանքի քո գույնը” խորագրով միջոցառում` ներկայացնելու, թե ինչպես են գույներն ու պատկերներն արտահայտում մարդու ներաշխարհը:  

Միհրդատ Մադաթյանը, Սուրեն Շահվերդյանը եւ Արամ Դանիելյանը


Ինքնատիպ միջոցառման մասնակիցներն էին հումորիստներ Վահագն Գրիգորյանը, Արմեն Թադեւոսյանը, հաղորդավարուհի Էռնա Էլիզբարյանը, դիզայներ Արամ Նիկոլյանը, երգիչ Տիգրան Պետորսյանը, երգչուհի Լեյլա Սարիբեկյանը, հաղորդավար Սուրեն Շահվերդյանը, դերասան Սուրեն Առուստամյանը, դերասանուհի Անաիս Սարդարյանը եւ այլք:

Գեղանկարիչ Արամ Դանիելյանը մեզ հետ զրույցում նշել է, որ կարեւորում է արվեստի եւ հոգեբանության կապը, հոգեբան Միհրդատ Մադաթյանն էլ հայտնել է, թե արտթերապիան հին պատմություն ունի.“Անգամ ժայռաքանդակների միջոցով կարող ենք որոշակի պատկերացում կազմել այն կերտողների մասին, իսկ այսօր կփորձենք տեսնել, թե ինչ գույներ են իշխում շոու-բիզնեսի մեր ներկայացուցիչների հոգում”:

"Կյանքի քո գույնը" խորագրով միջոցառմանը


Մասնակիցները միջոցառման ընթացքում նկարել են պատկերներ եւ գունավորել նախընտրած գույներով, որոնց հոգեբանական վերլուծություն է տրվել: Երգչուհի Լեյլա Սարիբեկյանը մեզ հետ զրույցում խոստովանել է, թե առաջին անգամ էր նկարում, սակայն, իրեն հաջողվել է կապույտի եւ սպիտակի միջոցով պատկերել ապրումները, կատարված եւ դեռեւս անկատար երազանքները: 

Դերասանուհի Անաիս Սարդարյանի նկարի հիմքում տունն էր: Նրա խոսքով` վերջին շրջանում օրվա մեծ մասն անցնում է նկարահանման հրապարակում, հետեւաբար, կարոտել է իր տունը:

Անաիս Սարդարյանը եւ Արամ Դանիելյանը


Հաղորդավարուհի Էռնա էլիզբարյանն էլ նշել է, որ իր կյանքում գույներն, իսկապես, մեծ դեր են խաղում: Նա պատկերել էր գարուն` ծաղկած ծառի տեսքով: Նկարում առկա գույների համադրությունից հոգեբանը պարզեց, որ Էռնան կազմակեպված, դրական մարդ է եւ լավ ընկեր:

Սուրեն Շահվերդյանի կյանքի գույները սեւը եւ սպիտակն են, նշում է` դրանք միաժամանակ եւ կլանում, եւ ներառում են բոլոր գույները.“Առհասարակ, կցանկանայի, որ շրջապատում ավելի վառ գույներ լինեին”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.aam/
Լուսնակարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին