×


Բեն Ավետիսյանի ամերիկյան տարեմուտն ու նոր դերը

Բեն Ավետիսյանի համար այս Ամանորը տարբերվել է նախորդներից: Տոները դերասանն անցկացրել է Միացյալ Նահանգներում: Մեկ ամիս տեւած այցի մանրամասները նա պատմել է BRAVO.am-ին:

«Մեկնել էի հանգստանալու, նաեւ Նոր տարին նշելու: Շատ հետաքրքիր օրեր անցկացրի, տեսնելու շատ բան կար, այնպիսի վայրերում եղա, որտեղ մանկուց երազել էի հայտնվել: Հասցրի փորձել բազմաթիվ խոհանոցների ուտեստներից»,-մեզ հետ զրույցում պատմել է նա:

Բեն Ավետիսյանը


Տարին Բենը կսկսի աշխատանքային նորությամբ.«Շուտով կրկին էկրաններին կլինեմ: Նկարահանվելու եմ նոր` 25 մասանոց սերիալում: Այլ առաջարկներ եւս կան, որոնք դեռեւս քննարկումների փուլում են»:

2018-ի համար դերասանը միայն մեկ ցանկություն ունի, որ հայրենակիցները լինեն առողջ, խաղաղ երկրում ապրեն, եւ որ շան տարում հավատարմություն լինի բոլորի օջախներում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Բենի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին