×


Բիկինիով Սելենա Գոմեսը ցուցադրել է իր նոր դաջվածքը

Հազարավոր դեռահասների սիրելի երգչուհի, Ջասթին Բիբերի նախկին ընկերուհի Սելենա Գոմեսը հրաժեշտ է տվել իր դիսնեյյան մանկական կերպարին, իսկ նոր, արդեն հասուն աղջկա իմիջն ընդգծելու համար մեծացնում է դաջվածքների թիվը:

Սելենա Գոմեսը


Նա վերջին շրջանում հանրությանը ներկայանում է անկեղծ ու սեքսուալ հագուկապով` չվախենալով ցուցադրել բարեմասնությունները, իսկ օրերս էլ բիկինիով լուսանկարներ է տարածել “Ինստագրամ”-ում, որտեղ երեւում է նոր` թվով երրորդ դաջվածքը:): Սելենան նոտայի տեսքով դաջվածք ունի ձեռքին, իսկ վիզն էլ զարդարում են մայրիկի ծնունդը խորհրդանշող հռոմեական թվերը:

Սելենա Գոմեսը


Երգչուհին Ֆլորիդայի լողափերից մեկում զվարճացել է ընկերների հետ, իսկ լուսանկարները համացանցում տարածել է “Me Libertando” գրությամբ, որը պորտուգալերենից թարգմանաբար նշանակում է իմ ազատությունը: Գուցե Սելենան ցանկացել է նաեւ հայտնել, որ սիրտը դեռեւս զբաղված չէ:):

BRAVO.am
Աղբյուրը` Daily Mail

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW