×


Բորատը, գիշերանոցով նապաստակը, ուրվականը եւ ուրիշներ Երեւանում “Harlem Shake” են պարել:)

Վերջին երկու շաբաթվա ընթացքում համացանցային սենսացիա դարձած “Harlem Shake” պարը մուտք է գործել նաեւ Հայաստան ու հայկական ինտերնետ տիրույթ: Երեւանյան “Harlem Shake”-ի թերեւս ամենակազմակերպված ու մասշտաբային նկարահանումները կայացել են հենց երեկ` փետրվարի 23-ին` “Crossroad” ակումբում:

Երեւանյան “Harlem Shake”-ի մասնակիցները


Նախաձեռնության կազմակերպիչ Գալուստ Ստեփանյանը, նկարահանումներից առաջ ողջունելով բոլոր հավաքվածներին, շնորհակալություն է հայտնել մասնակցություն ցուցաբերելու համար ու ներկայացրել խենթ պարի “կանոնները”. “Տարածված ձեւաչափի համաձայն` 15 վայրկյան պարելու է սաղավարտով տղան, որից հետո կադրը փոխվելու է ու կերպարանափոխված բոլոր մասնակցիները միանալու են նրան` ու այդպես եւս 15 վայրկյան: Խնդրում եմ լինել հնարավորինս գիժ, բայց լուրջ:)”:

Երեւանյան “Harlem Shake”-ի մասնակիցները


Հրահանգից հետո սաղավարտով տղան գործի է անցել, իսկ վայրկյաններ անց նրան են են միացել Բորատը, Մեծ Բրիտանիայի թագուհին, ինչ-որ ծովահեն` գուցե Կարիբյան ծովից, գիշերանոցով նապաստակը, կիթառահար-ֆուտբոլիստը ու էլի զվարճալի մի շարք կերպարներ, որոնք իրենց անհեթեթ շարժումներով փորձել են հնարավորինս օրիգինալ դարձնել հերթական, բայց հայկական “Harlem Shake”-ը:

Երեւանյան “Harlem Shake”-ի մասնակիցները


Հավատացեք, նկարահանումների ընթացքը չափազանց զվարճալի է եղել, իսկ թե ինչպիսին է արդյունքը, կարող եք գնահատել ինքներդ` դիտելով ստորեւ ներկայացված հոլովակը :)

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արգինե Մինասյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW