×


“Բումբոքսն” ու “Ումատուրմանը” Երեւանում համերգ չեն տա

“One Production” ընկերությունը մամուլի հաղորդագրություն է տարածել` տեղեկացնելով, որ “Ռեինկարնացիա” (Հայաստան), “Բումբոքս” (Ուկրաինա) եւ “Ումատուրման” (Ռուսաստան) խմբերի մասնակցությամբ սեպտեմբերի 19-ին Երեւանում նախատեսված բացօթյա համերգը՝ չի կայանա:

“Բումբոքս,” “Ումատուրման”, "Ռեինկարնացիա" խմբերի երեւանյան համերգը չի կայանա


“Հարգելի՛ գործընկերներ եւ այս համերգին անհամբեր սպասող ունկնդիրնե՛ր, ցավով պետք է տեղեկացնենք, որ համերգը չի կայանա, քանի որ նախատեսված քանակով տոմսեր չեն վաճառվել: Տեղեկացնում ենք նաեւ, որ “One Production” ընկերությունը ելույթ ունեցող խմբերին պայմանագրով նախատեսված չափով կանխավճարը կատարել է եւ կրում է պատասխանատվություն ձեռքբերված տոմսերի գումարի վերադարձի համար”,-նշված է հաղորդագրությունում:

Կազմակերպիչների խոսքով` վաճառված տոմսերի գումարի վերադարձը կկատարվի այսօրվանից սկսած մեկ ամսվանից հետո.“Հստակ օրվա մասին կտեղեկացնենք նախապես: Սա հուսահատ քայլ էր կազմակերպության կողմից, քանի որ այլապես այն չէր կարողանա շարունակել գործունեությունը եւ ձեզ հետագայում ներկայանալ յուրօրինակ արտիստների համերգներով”:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW