×


Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ամուսնացել են :)

Վերջապես երկար սպասված նորություն. հոլիվուդյան ամենագեղեցիկ զույգերից մեկը` Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ամուսնացել են: Այս մասին հաղորդել է նորապսակների մամուլի քարտուղարը` մանրամասնելով, որ հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Ֆրանսիայում` օգոստոսի 23-ին: Associated Press գործակալությունը այս նորությունը պաշտոնապես ներկայացրել է Թվիթերում:

Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին


Արարողությունը տեղի է ունեցել Նիցայի հարեւանությամբ գտնվող Chateau Miraval մասնավոր տարածքում գտնվող փոքրիկ մատուռում: Միջոցառմանը ներկա էին աստղային զույգի մտերիմ ընկերներն ու հարազատները: AP-ն նշում է, որ Փիթն ու Ջոլին ստացել են Կալիֆոռնիայի դատավորի կողմից կնքված ամուսնական վկայականը:

Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին


Հիշեցնենք, զույգի սիրավեպը սկսվել է 2005 թվականին “Միստեր ու Միսիս Սմիթ” ֆիլմի նկարահանման հրապարակում: Աստղային զույգը 6 երեխա ունի, որոնցից 3-ը որդեգրած են:

Bravo.am
Աղբյուրը` Lenta

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW