×


Բրիտանական զինվորական նվագախմբի բացօթյա համերգները Երեւանում

Հանրապետության հրապարակում երեկ երեւանցիներն ու մայրաքաղաք ժամանած հյուրերը ականատես են եղել Հայաստանի պաշտպանության նախարարության զինվորական նվագախմբի եւ  Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության “Սալամանկա” նվագախմբի ու բրիտանական բանակի շեփորահարների համատեղ համերգին:

Բրիտանական ռազմական նվագախումբը ելույթ է ունեցել Երեւանում


Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ ՄԹ դեսպանատան աշխատակիցներ: Նվագախմբերը համերգի սկզբում քայլերթ են կատարել, իսկ ավարտին միասին կատարել են երկու երգ:
 
Բրիտանացի զինվորական երաժիշտները Երեւանում հանդես են եկել երեք բացօթյա համերգով: Առաջին համերգ-ներկայացումը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին՝ Գաֆեսճյան քանդակների պարտեզում, սեպտեմբերի 15-ին՝ Ազատության հրապարակում, իսկ եզրափակիչ ելույթը սեպտեմբերի 16-ին էր:

ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը, Ըմիաս Մորզը


ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Ըմիաս Մորզը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ երաժիշտները Երեւանում այցելել են երկու երաժշտական դպրոց, վարպետության դասեր են անցկացրել սաների հետ, նաեւ շրջել են ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Գեղարդում, Գառնիում եւ այլուր: Մորզի փոխանցմամբ` Բրիտանական ռազմական նվագախմբի այցելության նպատակն էր ներկայացնել բրիտանական բանակի մասնակցությունը միջազգային ռազմական համագործակցությանը.“Ամիսներ առաջ նվագախումբը փոքր պատվիրակություն էր ուղարկել` ծանոթանալու Հայաստանին: Կարծում եմ՝ ականատես քաղաքացիները հրաշալի տպավորություններ ունեն, դրական արձագանքներ եմ լսել: Այն ջանքերը, որ ներդրել ենք այս միջոցառումը կազմակերպելիս, լիովին արդարացան”: 

Բրիտանական ռազմական նվագախումբը ելույթ է ունեցել Երեւանում


Հավելենք, որ այս այցելությունը կազմակերպել են ՄԹ Պաշտպանության նախարարությունը եւ Երեւանում Բրիտանական դեսպանատունը` Հայաստանի պաշտպանության նախարարության ու Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ:

BRAVO.am   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW