×


Գաբրիել Սարգսյանը՝ որդու 2-ամյակի, շախմատային անհաջող տարվա ու մեծ ցանկության մասին

Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը կնոջ ու առաջնեկի հետ տարեմուտը կդիմավորի Երեւանում՝ տանը։ Մինչ Նոր տարին շախմատիստի ընտանիքը եւս մեկ տոն է նշել. դեկտեմբերի 13-ին զույգի որդին` Սարգիսը, դարձել է 2 տարեկան։

Գաբրիել Սարգսյանի ընտանիքը


BRVAVO.am-ի հետ զրույցում Գաբրիելը պատմել է, որ տարեդարձին հրավիրել են բարեկամներին ու ընկերներին` իրենց փոքրիկների հետ, նաեւ մուլտֆիլմերի հերոսների.«Տղաս արդեն խոսում է, ընդհանուր առմամբ, ակտիվ ու շփվող երեխա է, բայց չարաճճի չէ։ Քանի որ փոքր է, փորձում եմ տանը շատ լինել եւ իր հետ զբաղվել: Դեռ մանկապարտեզ չենք տանում»։

Գաբրիել Սարգսյանի որդին` փոքրիկ Սարգիսը


Շախմատիստը  հայտնել է, որ ղեկավարում է իր եւ Լեւոն Արոնյանի՝ Երեւանում հիմնադրած շախմատի դպրոցը.«Չեմ դասավանդում, բայց պարապմունքներ երբեմն անցկացնում եմ։ Այս տարի Օլիմիպիադա չգնացինք, կարեւոր մրցաշարեր չեմ ունեցել։ Շախմատում ինձ համար անհաջող տարի էր, հուսով եմ՝ գալիք տարին շատ  հաջող կլինի»։

Գաբրիել Սարգսյանի որդին` փոքրիկ Սարգիսը


Նրանց տանն արդեն նախատոնական տրամադրություն է, տոնածառն էլ արդեն զարդարել են.«Երեխան դեռ նվեր չի ուզում, այդ առումով պահանջկոտ չէ, դե, ինձ այդպես է թվում:)։ Իսկ ես ցանկանում եմ խաղաղություն Հայաստանում, իսկ անձնական շատ բաներ չեմ ուզում։ Այս տարի շատ լարված օրեր եղան, կարեւորը` խաղաղ ապրենք։ Նաեւ ցանկանում եմ ընտանիքս համալրվի, կարծում եմ՝ մեկ երեխան քիչ է, մանավանդ տղաս սիրում է երեխաների հետ խաղալ»։

BRAVO.am
Լուսանկարները` Գաբրիել Սարգսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին