×


Գայանե Ասլամազյան.«Անմնացորդ նվիրվել եմ նրան»

Այսօր Գայանե Ասլամազյանի ծննդյան օրն է: Հաղորդավարուհուն 40-ամյակի առթիվ առաջինը շնորհավորել են հարազատները.«Ուղիղ կեսգիշերին փչեցի մայրիկիս պատրաստած տորթի մոմերը, դրան հաջորդեց որդուս հեռախոսազանգը, ինչն ինձ էլ ավելի ուրախացրեց: Այնքան շատ բարեմաղթանքներ ու ջերմ խոսքեր եմ լսել, որ էլ ասելու չէ: Նույնիսկ անծանոթներից եմ շնորհավորական հաղորդագրություններ ստացել: Շատ երջանիկ եմ»,-BRAVO.am-ին ասել է նա եւ հավելել, որ գործընկերներն  էլ աշխատավայրում իրեն դիմավորել են տորթով ու շամպայնով:

Գայանե Ասլամազյանը


- Ւ՞նչ զգացողություն ես ունենում տարեդարձերիդ:

- Զգում եմ, որ նոր կյանքի նոր սկիզբ է: Շատ եմ սիրում այս օրը: Հարազատներիցս ջերմություն ու դրական էներգիա եմ ստանում: Հասկանում եմ, որ մենակ չեմ, այլ շրջապատված եմ ինձ շատ սիրող մարդկանցով: Զգում եմ, որ սիրված եմ: Տխրելու ոչ մի պատճառ չունեմ:

- Սովորաբար, ծննդյան օրը վերլուծում ենք անցած ուղին: Երբ հետադարձ հայացք եք գցում ապրած տարիներին, ո՞րն է Ձեր ամենամեծ ձեռքբերումն ու բացթողումը:

- Իմ ամենամեծ ձեռքբերումն իմ ընտանիքն է, մասնավորապես, որդիս, որին շատ եմ սիրում ու անմնացորդ նվիրվել եմ: Թե ինչպիսին կլինի արդյունքը, պարզ կլինի տարիներ անց, երբ նա հասուն մարդ դառնա:

Գայանե Ասլամազյանը՝ որդու հետ


- Կմտաբերե՞ք Ձեր ամենահիշարժան տարեդարձը:

- Ամեն մեկն իր տեսակի մեջ յուրահատուկ ու հիշարժան է:

- Ամենատպավորիչ նվերը:

- Յուրաքանչյուր նվեր էլ ինձ համար շատ կարեւոր ու թանկ է, քանի որ դրա հետ կապված հուշեր կան:

-Ասում են՝ 40-ամյակը չեն նշում: Հետեւելո՞ւ եք ժողովրդական ավանդույթին:

- Ակամայից այդպես է ստացվել: Ծննդյան խնջույք չեմ ունենալու: Երեկոյան ջազ համերգի եմ հրավիրված: Չեմ կասկածում՝ հիանալի ժամանակ կանցկացնեմ: Եվս մեկ անմոռանալի ծննդյան օր կունենամ:

BRAVO.am-ը շնորհավորում է Գայանեին եւ նորանոր հաջողություններ ցանկանում:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի / Bravo.am /
Լուսանկարները՝ Գայանե Ասլամազյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW