×


Գայանե Ասլամազյանը 38-ամյակը նշել է առանձնահատուկ կերպով :)

Գայանե Ասլամազյանը երեկ` հոկտեմբերի 13-ին, դարձել է 38 տարեկան: Նա BRAVO.am-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ այս անգամ ծննդյան տարեդարձը նշել է Հայաստանի սահմաններից դուրս, սակայն կրկին հարազատների շրջապատում:):

Գայանե Ասլամազյանը


Հաղորդավարուհին տոնական օրն անցկացրել է Վրաստանի մայրաքաղաքում. “Թբիլիսիում ամեն ինչ շատ առանձնահատուկ էր. այն մարդկանց ընկերակցությամբ էի, որոնց հետ երբեւէ չէի նշել հոբելյանս”,-ասել է նա եւ հիշել, որ նախկինում աշխատանքի բերումով տարեդարձը տոնել է նկարահանման հրապարակում, մտերիմ ընկերոջ` Արման Աղաջանյանի մենահամերգի ժամանակ եւ այլն:

Գայանեի որդին` Ալեքսանդրը, մայրիկին ջերմ ու ամուր գրկախառնությամբ է շնորհավորել, հետաքրքիր անակնկալ են մատուցել մտերիմները.“Տորթ էին պատվիրել, որի վրա պատկերված էին “Բարի լույս, հայեր”-ի տաղավարը, տեսախցիկ եւ ես”:

Գայանե Ասլամազյանը` որդու հետ


Հաղորդավարուհին տորթի մոմերը փչելիս կարեւոր երազանք է պահել, որի մասին կբարձրաձայնի միայն այն ժամանակ, երբ կիրականանա:): Ի դեպ, ավանդույթի համաձայն, նա ինքն իրեն նվեր է արել` Տիգրան Մեծի դիմանկարով կախազարդ:

BRAVO.am-ը շնորհավորում է Գայանե Ասլամազյանին` մաղթելով երջանկություն եւ մասնագիտական նորանոր հաջողություններ:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Գայանե Ասլամազյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին