×


Գայանե Ասլամազյանի հուզմունքն անսահման է :)

Գայանե Ասլամազյանի որդու համար դպրոցական զանգն այսօր հնչեց վերջին անգամ:): Ալեքսանդրը Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցի շրջանավարտ է: Տոնական օրը նշանավորելու համար այս դպրոցի սաները Սունդուկյանի անվան թատրոնում ներկայացրել են իրենց հեղինակած աշխատանքները:

Գայանե Ասլամազյանը` որդու հետ


«Պետք է խոստովանեմ, որ շատ հուզված եմ: Տղաս առաջին լուրջ քայլն է անում դեպի մեծ կյանք: Ես այս օրը որպես հիմք ու ելակետ եմ ընդունում. այսուհետեւ նա մեծ մարդ է, ով դեռ շատուշատ լուրջ քայլեր ունի անելու: Ուրախ եմ, որ նա բազմակողմանի հետաքրքրություններ ունի: Տա Աստված` իր նախընտրած ուղին հարթ ընթանա ու հասնի երազած բարձունքին»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է հաղորդավարուհին:

Գայանե Ասլամազյանը` որդու հետ


Գայանեից տեղեկացանք, որ որդին օրուգիշեր պարապում է իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար.«Սովորելով արվեստի դպրոցում` բոլորովին այլ մասնագիտություն է ընտրել. ապագա փաստաբան է: Այս ամիսներին նա բացի դպրոցից, լրացուցիչ պարապմունքների է գնում, իսկ ես շատ խիստ հետեւում եմ դրանց ընթացքին: Իր ընտրած մասնագիտությունը շատ ջանքեր է պահանջում, կենտրոնացած պարապում է, մենք էլ կողքից օգնում ենք»:

Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցի շրջանավարտները


Ալեքսանդրը BRAVO.am-ին ասել է, որ մայրիկի հետ է ընտրել իր ապագա մասնագիտությունը, իսկ այսօր շատ խառը զգացողություններ ունի, որոնք բառերով հնարավոր չէ բնութագրել. «Միշտ գիտակցել եմ, որ ցանկացած մարդ պետք է ճանաչի արվեստը, այն մեծ դեր է խաղում կյանքում: Փաստաբանի մասնագիտությունն էլ հենց այնպես չեմ ընտրել. այսպես կկարողանամ պաշտպանել իմ եւ ընտանիքիս իրավունքները»:

BRAVO.am-ը շնորհավորում է Ալեքսանդրին եւ բոլոր շրջանավարտներին :):

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին