×


Գայանե Ասլամազյանի սիրտը զբաղվա՞ծ է :)

Այն, որ հանրությանը հետաքրքրում է հայտնիների ոչ միայն ստեղծագործական գործունեությունն, այլեւ, ու երբեմն ավելի շատ, անձնական կյանքը, անհերքելի փաստ է: Եվ ահա, երեկվանից խոսակցությունների “թիրախը” գեղեցկուհի Գայանե Ասլամազյանն է, ով “կասկածվում” է ընտրյալ ունենալու համար:):

Գայանե Ասլամազյանը


Բանն այն է, որ դերասանուհի-հաղորդավարուհին Կամո Սեյրանյանի նոր` “Իրիկնային” տեսահոլովակի շնորհանդեսին, որին BRAVO.am-ի անդրադարձը կարող եք կարդալ այստեղ,  ներկայացել է տղամարդու ուղեկցությամբ` վերջինիս ձեռքը բռնած: Զույգը, սակայն, շուտ է լքել միջոցառման վայրը, եւ մեր լուսանկարչին հաջողվել է ֆիքսել միայն ստորեւ ներկայացված կադրը:):

Գայանե Ասլամազյանը` Կամո Սեյրանյանի նոր տեսահոլովակի շնորհանդեսին


Հավանական սիրավեպի մասին խոսակցությունների իսկությունը ճշտելու նպատակով այսօր մեր թղթակիցը կապվել է Գայանե Ասլամազյանի հետ, սակայն նա հրաժարվել է այս թեմային վերաբերող մեկնաբանություն տալ.“Անձնականիս մասին չեմ սիրում խոսել, ինչ-որ բաներ նշել կամ բացահայտել”:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին