×


Գայանե Հովհաննիսյան.«Բախտներս բերեց, որ շներիցս ամենախելոքն էր մեզ հետ»

«Գոհար» համույթի պարուհի Գայանե Հովհաննիսյանը նոր ֆոտոշարք ունի, որն առաջինը տրամադրել է BRAVO.am-ին: «Reincarnation» ռեգգի-խմբի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանի կինը մեզ հետ զրույցում ասել է, որ իր շնիկի հետ լուսանկարվել է հանպատրաստից:

Գայանե Հովհաննիսյանը


«Լուսանկարիչ Արմեն Գեւորգյանի հետ ցանկություն ունեինք իմ երեք շների հետ լուսանկարների շարք անել, ինչի համար էլ նոր տարածքներ էինք փնտրում: Այս վայրն այնքան հավանեցինք, որ որոշեցինք տեղում էլ իրականացնել ֆոտոշարքը:  Շնիկներից միայն մեկն էր մեզ հետ, մյուսների հետ՝ առաջիկայում:)»:

Պարուհու շունը նկարահանման ողջ ընթացքում անհարմարություններ չի ստեղծել տիրուհու համար.«Բախտներս բերեց, որ շներիցս ամենախելոքն էր մեզ հետ, շատ արագ իրականացրինք նկարահանումը: Տեղանքը հիանալի էր. ամենուրեք սպիտակ ձյուն էր, բայց սարսափելի ցուրտ օր էր»:

Գայանե Հովհաննիսյանը


Գայանեի առաջին լուսանկարահանումն իրականացվել է, երբ նա երկու տարեկան էր: Պարուհին շատ է սիրում լուսանկարվել, բայց սոցիալական ցանցերի իր էջերը չի ողողում ինքնանկարներով.«Սելֆիներին նորմալ եմ վերաբերվում, եթե, իհարկե, դրանք մարդու կյանքի իմաստ չեն դառնում: Համացանցում էլ հազվադեպ եմ առօրյա նկարներ տեղադրում: Հիմնականում աշխատանքային լուսանկարներ են՝ արված համերգների ժամանակ»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արմեն Գեւորգյանի /ARTISTUDIO/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW