×


Գայանեի, Անահիտի, Մկոյի, Ալինայի եւ այլ հայտնիների նոր լուսանկարները :)

Շուրջ 7 տարվա ընդմիջումից հետո Վիգեն Մնոյանը եթեր է վերադառնում: Լուսանկարիչը հոկտեմբերի 11-ից վերսկսում է իր “Պորտֆոլիո” հաղորդումն այս անգամ “ATV”-ով: Նա BRAVO.am-ին տեղեկացրել է, որ իր հեղինակած ֆոտոշարքերը հեռուստադիտողին կներկայացնի ամեն կիրակի:

Գայանե Ասլամազյանը


“Այս անգամ հաղորդավարի իմ դերն ավելի քիչ է. հարցերը լինելու են կադրից դուրս: Նաեւ տաղավարն ենք փոխել”-ասել է Վիգենն ու հավելել, որ ինչպես անծանոթ մարդիկ, այնպես էլ գործընկերներն ու մտերիմներն են խորհուրդ տվել կրկին վերադառնալ եթեր:

Մկրտիչ Արզումանյանը


Նրա նոր “Պորտֆոլիո”-ի հյուրերի թվում են Մկոն, Ռազմիկ Ամյանը, Մարտին Մկրտչյանը, Անահիտ Սիմոնյանը, Ալինա Մարտիրոսյանը, Գայանե Ասլամազյանը, Նարինե Սուլթանյանը, Աննա Չուրինան, Եկատերինա Վոլկովան, Պավել Դերեւյանկոն եւ ուրիշներ:

Ռազմիկ Ամյանը


“Ողջունելի է, որ լուսանկարչությամբ այսօր շատերն են զբաղվում: Կա մրցակցություն, որն էլ, բնականաբար, ստիպում է էլ ավելի նոր ու որկով բան ստեղծել: Աշխատելով նաեւ Ռուսաստանում՝ կարող եմ ասել, որ հայ լուսանկարիչները ոչնչով չեն զիջում արտասահմանցիներին: Շատ կարեւոր է, որ աշխատանքի հիմքում լինի մասնագիտական կրթություն”,-ասել է Վիգեն Մնոյանը:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Վիգեն Մնոյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW