×


Գարիկ Մարտիրոսյանը` ռուսական “X-Factor”-ի հաղորդավար

Հայտնի շոումեն, պրոդյուսեր, “Comedy Club” ակումբի հիմնադիր Գարիկ Մարտիրոսյանը փետրվարից կաշխատի առավել ծանրաբեռնված գրաֆիկով: “Ռոսիա 1” հեռուստաալիքի եթերում շուտով կմեկնարկի “The X-Factor’’ բրիտանական հայտնի նախագծի ռուսական տարբերակը, որի հաղորդավարներից մեկը մեր հայրենակիցն է:

Գարիկ Մարտիրոսյանը


Ինչպես տեղեկացնում է “Իտառ-Տասս”-ը, հեռուստաշոուի շրջանակում Գարիկ Մարտիրոսյանի հետ որպես հաղորդավար հանդես կգա նաեւ երգիչ Գրիգորի Լեպսը, իսկ մարզիչների դերում կլինեն Կոնստանտին Մելաձեն, Իգոր Մատվիենկոն, Վիկտոր Դրոբիշն ու Մաքսիմ Ֆադեեւը:

Գրիգորի Լեպսը


Հեռուստաալիքի տնօրինությունը նշում է, որ ռուսական “The X-Factor”-ին մասնակցության բազմաթիվ հայտեր են ներկայացրել ինչպես Ռուսաստանից, այնպես էլ ԱՊՀ երկրներից: 

BRAVO.am
Աղբյուրը` “Իտառ-Տասս”

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին