×


Գարիկ Սեփխանյան.«Մինչ այս Սյունեն կատակում էր, թե իմ օրինական կինը չէ»

Գարիկ Սեփխանյանի եւ Սյունե Համբարձումյանի սիրո պատմությունը BRAVO.am-ը ներկայացրել է:  5 տարվա համատեղ կյանքից հետո զույգն օրերս օրինականացրել է հարաբերություններն Էջմիածնի «ՔԿԱԳ»-ում (ԶԱԳՍ):

Գարիկ Սեփխանյանը` կնոջ հետ


«Հարսանիքի ժամանակ չենք գրանցել մեր ամուսնությունը, հետո էլ անընդհատ հետաձգվում էր»,-մեզ հետ զրույցում ասել է «Ֆուլ Հաուս»-ում Ռուբենի դերակատարն ու հավելել, որ այս տարիներին Սյունեն միշտ կատակել է, թե իր օրինական կինը չէ:

Գարիկ Սեփխանյանը` կնոջ հետ


Դերասանի խոսքով` փաստաթուղթը փոփոխություն չի մտցրել իրենց կյանքում, միայն պատասխանատվության զգացումն է ավելացել: Զույգը իրադարձությունը նախատեսում է նշել մտերիմների հետ:

Գարիկը նաեւ գեղեցիկ նվեր է մատուցել կնոջը, որի մասին, սակայն, նախընտրում է չբարձրաձայնել:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` զույգի արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW