×


Գարիկի եւ Ռոբերտի «կասկածելի երեկոյի» մասին :)

«Վիտամինցիներ» Գարիկ Պապոյանը եւ Ռոբերտ Մարտիրոսյանը «Շանթ»-ի եթերում մարտից կվարեն նոր հեռուստածրագիր։ «Կասկածելի երեկո» կոչվող ժամանցային նախագծի մասին BRAVO.am-ը զրուցել է «Վիտամին» փրոդաքշնի պրոդյուսեր Վլադիմիր Սահակյանի հետ։


Գարիկը եւ Ռոբերտը «Շանթ»-ի եթերում հումորային նոր թոք-շոու կվարեն

Նա հայտնել է, որ «Կասկածելի երեկո» ծրագիրը «Վիտամին» փրոդաքշնի արտադրանքն է, ձեւաչափով հումորային թոք-շոու է.«Նոր մոտեցմամբ ժամանցային հետաքրքիր ծրագիր է, որի գլխավոր դերերում կլինեն Գարիկն ու Ռոբերտը, իսկ մյուս «վիտամինցիները» երբեմն կմիանան նրանց։ Դեռ չեմ կարող բոլոր փակագծերը բացել. անոնսն էլ այնպես է նկարված, որ խորհրդավորություն լինի»:

«Վիտամին»-ի պրոդյուսերից նաեւ հետաքրքրվել ենք, թե «Քարե դարդ» սիթքոմում նկարահանվող Վաչե Թովմասյանն ու Արմուշն արդյոք շարունակում են աշխատել իրենց թիմի հետ.«Մեր միջեւ որեւէ խնդիր չկա, պարզապես քանի որ այս շրջանում «Վիտամին ակումբը» չի նկարահանվում, հումորիստները ներառված են տարբեր նախագծերում։ Թեեւ «Քարե դարդ»-ը «Վիտամին»-ի արտադրանքը չէ, բայց դա չի նշանակում, որ տղաները միմյանց հետ չեն աշխատում»։

Ստորեւ կարող եք դիտել «Կասկածելի երեկո»-ի առաջին անոնսը: Նախագծի հետաքրքիր մանրամասները BRAVO.am-ը կներկայացնի առաջիկայում։

BRAVO.am
Լուսանկարները՝ Գարիկի «ֆեյսբուքյան» էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին