×


“Գեներալի աղջիկը” սերիալի նկարահանումներն այսօր կանցնեն տոնական մթնոլորտում :)

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, թատերական ռեժիսոր Արմեն Էլբակյանը երեկ` փետրվարի 11-ին, դարձել է 59-ը տարեկան: Դերասանը, որն այս շրջանում նկարահանվում է նաեւ “Գեներալի աղջիկը” հեռուստասերիալում, BRAVO.am-ին տեղեկացրել է` ծննդյան տարեդարձը նշել է ընտանեկան միջավայրում` բարեկամների եւ ընկերների հետ. մեծամասշտաբ խնջույքների սիրահար չէ: 

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան, թատերական ռեժիսոր Արմեն Էլբակյանը դարձել է 59-ը տարեկան


“Հարազատ մարդկանց հետ ավելի հետաքրքիր է: Ինձ համար մոմեր էին վառել, “Happy Birthday” էին երգում, շատ հաճելի էր: Իսկ թոռնիկս դեռ չի երգում, բայց ինձ հետ հրաշալի շփվում է, այնպիսի բառեր է ասում, որ ես լավ հասկանում եմ:): Օրինակ` ինձ ասում է Դադադշ, Ձմեռ պապիկին էլ այդպես էր կանչում, հենց պապիկ է տեսնում այդպես է դիմում, իսկ տատիկի` Աննայի անունը դարձրել է Անա”,-պատմել է նա:

Արմեն Էլբակյանը կնոջ` Աննայի, դստեր՝ Լիլիի եւ թոռնուհու հետ


Դերասանի խոսքով` ծննդյան տարեդարձի առթիվ մեծ մասամբ ստացել է ծխամորճեր, կրակայրիչներ, իսկ դուստրը` Լիլի Էլբակյանը, նվիրել է բջջային հեռախոս. “Ես ծխելու պարագաների հավաքածու ունեմ, փայտե ծխամորճեր եմ հավաքում: Այդ մասին հարազատներս գիտեն ու հավաքածուս լրացնում են նոր նմուշներով”:

"Գեներալի աղջիկը" սերիալի դերասաններ Անի Երանյաը եւ Արմեն Էլբակյանը


“Ծննդյանս օրն այնքանով է տոնական, որ հավաքվում ենք, նշում ենք, իրար երես ենք տեսնում: Առօրյայում այնքան ենք վազվզում, որ հաճախ չենք կարողանում բոլոր հարազատներով միաժամանակ հավաքվել”, -նշել է Արմեն Էլբակյանը` հավելելով, որ այսօր էլ տարեդարձը նշելու է “Գեներալի աղջիկը” սերիալի անձնակազմի հետ.“Նրանցից արդեն շնորհավորանքներ ստացել եմ ու այսօր երեկոյան նկարահանում ունեմ: Մենք նկարահանման հրապարակում ալկոհոլային խմիչքներ չենք խմում, այդպես է ընդունված, բայց միասին կնշենք”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արմեն Էլբակյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW