×


Գեւորգ Մարտիրոսյանը` “փեսա” :)

Հարսանեկան թեմայով երգ ու տեսահոլովակ ներկայացրած հայերի շարքը համալրելու է եկել երիտասարդ երգիչ Գեւորգ Մարտիրոսյանը, որն երեկ տեղի ունեցած նկարահանումների ժամանակ հանդես է եկել հենց փեսայի դերում:):

"Իմ կյանքն ես" տեսահոլովակի հերոսուհին եւ Գեւորգ Մարտիրոսյանը


“Մեր աշխատանքը կտարբերվի, քանի որ սյուժեի հիմքում ոչ ավանդական հարսանիքն է”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է պրոդյուսեր Սամվել Ղազարյանը` տեղեկացնելով, որ երգը կոչվում է “Իմ կյանքն ես”, խոսքերի հեղինակը Սվետլանա Բոսնոյանն է, իսկ երաժշտությունը գրել է հենց երգիչը:

Տեսահոլովակի ռեժիսորը Ժոր Մելոյանն է, օպերատորը` Արտյոմ Աբովյանը, ոճաբանն` Արայիկ Գաբաջյանը, իսկ մասնակիցների ընտրությունն արվել է “Ինդիվիդում քասթինգ” ստուդիայում:

"Իմ կյանքն ես" տեսահոլովակի նկարահանումներին


Սա Գեւորգի եւ Ժորի առաջին համագործակցությունն է: Ռեժիսորի խոսքով` “Իմ կյանքն ես”-ն իր նկարահանած ամենաբարդ տեսահոլովակներից մեկն է, բայց ուրախ տրամադրություն հաղորդող երգի եւ երգչի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ ամեն ինչ հեշտ է դառնում.“Որոշ տեսարաններ իրենցից ներկայացնում են լիրիկական մոտիվներ, կան նաեւ փոփ ժանրին վերաբերող տաղավարային ծախսատար եւ բավական աշխատատար նկարահանումներ”:

Տաթեւ Սարգսյանը` "Իմ կյանքն ես" տեսահոլովակի նկարահանումներին

 
Գեւորգ Մարտիրոսյանը սվարովսկի քարերով եւ ոսկուց փողկապներ կկրի:)

Ավանդույթ է դարձել, որ տեսահոլովակի ռեժիսորի, օպերատորի կողքին նշվում է ոճաբանի անունը: Արայիկ Գաբաջյանն արդեն երկրորդ անգամ է աշխատում Գեւորգի հետ.“Երեք կերպար ենք ստացել: Առաջինը դասական ոճում է, թիթեռնիկ-փողկապը բավական դժվար գտանք. այն ամբողջովին պատված է սվարովսկի քարերով, պատվիրել ենք արտերկրից: Երկրորդ տեսարանում փեսան ավելի ժամանակակից տեսք ունի, օգտագործել ենք սպիտակի եւ սեւի համադրություն` համեմված ոսկեգույնի հետ, իսկ թիթեռնիկն ամբողջովին ոսկուց է: Գեւորգին կտեսնեք նաեւ կաշվե բաճկոնով, երկարաճիթ կոշիկներով եւ կաշվե ձեռնոցով”:

"Իմ կյանքն ես" տեսահոլովակի նկարահանումներին


Գեւորգ Մարտիրոսյանի նոր տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է դեկտեմբերին:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները`Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին