×


Գեւորգ Մարտիրոսյանի ամենառոմանտիկ ժամադրությունն Իննայի հետ :)

Սիրո տոնին ընդառաջ BRAVO.am-ը սիրո թեմայով «բլից» հարցեր է հղել հայ հայտնիներին, եւ այսօր ներկայացնում ենք երգիչ Գեւորգ Մարտիրոսյանի պատասխանները:  Ի դեպ, զույգն այս ամիս նշելու եւս մեկ առիթ ունի` ամուսնության հոբելյանը:

Գեւորգ Մարտիրոսյանը` կնոջ հետ


- Ձեր առաջին հանդիպումը:
- Շատ փոքր էինք. յոթերորդ դասարանում էինք սովորում:):

- Ամենահիշարժան ժամադրությունը:
- Երբեք չեմ մոռանա մեր՝ Հրազդանից Երեւան եկող ուսանողական ավտոբուսում ունեցած հանդիպումը: Դա մեր ամենառոմանտիկ ժամադրությունն էր:):

- Ձեր միության ամենահիշարժան տարեթիվը:
- Երեխաների ծննդյան օրերը: Ցանկացած զույգի համար, կարծում եմ, դրանից կարեւոր թվական չկա: Իհարկե, մեր հարսանիքի օրը՝ փետրվարի 10-ն էլ է անմոռանալի օրերի ցուցակում:

- Հաճա՞խ եք խոստովանում, որ սիրում եք:
- Ո՛չ, ես ապացուցում եմ, որ սիրում եմ:

Գեւորգ Մարտիրոսյանի ընտանիքը


- Վերջին անգամ ե՞րբ եք միմյանց սեր խոստովանել:

- Սովորաբար վեճերից հետո ենք սեր խոստովանում: Շատ վաղուց չենք վիճել:):

- Սեր խոստովանելու լավագույն տարբերակը:
- Տեղին ասված բառերն ու վերաբերմունքը սերն ապացուցելու ամենամեծ տարբերակն են:

- Ո՞վ պետք է ավելի շատ սիրի` կի՞նը, թե՞ տղամարդը:
- Երկուսնն էլ, բայց կինը` մի փոքր ավելի շատ:):

- Սիրո ձեր երգը:
- Շատ երգեր կան, որ կարող ենք վերագրել մեր սիրուն:

- Բառեր, որ միշտ ասում ես սիրելիիդ կամ լսում նրանից:
- Միմյանց դիմելու հատուկ բառեր չունենք:

Գեւորգ Մարտիրոսյանը` կնոջ հետ


-Նրա ո՞ր քայլը կարող է բարկացնել կամ նեղացնել քեզ:
- Կինս ինձ լավ է ճանաչում, չի անում այնպիսի բան, որն ինձ կարող է նեղացնել կամ բարկացնել:

-Երբ վիճում եք…
- Հաշտեցման առաջին քայլը միշտ ես եմ անում: Փորձում եմ սիրտը շահել:

- Սիրո տոներին դուք…
- Ընտանիքով ենք նշում:

-Լավագույն նվերը սիրո տոնին:
- Բոլոր տոների լավագույն նվերն անկեղծ սերն է, ինչը կողակիցս ամեն օր է զգում:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Գեւորգ Մարտիրոսյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին