×


Գնել Ուլիխանյանը հայր է դարձել

BRAVO.am-ը պատմել էր, որ Գնել Ուլիխանյանը ամռանը հայր կդառնա: Ուրախ ենք տեղեկացնել, որ դերասանի առաջնեկը ծնվել է: Աննա Դալլաքյանն ամուսնու դուստր է պարգեւել: Մեզ հետ զրույցում նորաթուխ հայրիկը խոսել է զգացողությունների եւ դստեր հետ առաջին հանդիպման մասին:

Գնել Ուլիխանյանը՝ կնոջ հետ


Երեխան ծնվել է 2,7 կգ քաշով եւ 47 սմ հասակով.«Մեր աղջիկը մոտ 10 օր շուտ լույս աշխարհ եկավ: Ամեն բան շատ հեշտ ու լավ է անցել՝ ի շնորհիվ մեր բժիշկ Դավիթ Համբարձումյանի»,-նշել է Գնելն, ով արդեն հասցրել է տեսնել փոքրիկին.«Ծնվելուց րոպեներ անց տեղի ունեցավ իմ եւ աղջկաս առաջին հանդիպումը. աննկարագրելի, աստվածային ակնթարթներ էին»:

Նշենք, որ դերասանն ու կինը դեռ չեն կողմնորոշվում՝ ինչ անուն տալ նորածնին:):

Գնել Ուլիխանյանը՝ կնոջ հետ


BRAVO.am-ը շնորհավորում է զույգին՝ նրանց դստերն ու բոլոր փոքրիկներին մաղթելով առողջ եւ անհոգ մանկություն:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
 Լուսանկարները՝ Էլիզաբեթ Սեդոյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին