×


Գոհար Ավետիսյանը շուտով կամուսնանա

Ամիսներ առաջ Գոհար Ավետիսյանը հայտնեց, որ բաժանվել է նշանածից եւ մեծ ցավ է ապրում: Այսօր արդեն մոսկվաբնակ դիմահարդարը կարծում է, որ դա փորձություն էր մեծ երջանկության նախաշեմին, քանի որ գտել է իր երազանքների տղամարդուն, պատրաստվում է ամուսնանալ եւ արդեն իսկ փորձել է հարսանեկան զգեստը:    

Գոհար Ավետիսյանը՝ նշանածի հետ


«Ես մտածում էի, որ անձնական երջանկությունն ինձ համար չէ, թեեւ շատերն ասում էին, որ ամեն ինչ առջեւում է, որ կարող է պատահել անսպասելին: Եվ ես, իհարկե, չէի կարողանում հավատալ, սակայն բաժանությունիցս մի քանի ամիս անց ամեն ինչ սկսեց իրականանալ: Նա իմ կողքին է արդեն երեք տարի, մենք ընկերներ էինք, ես գիտեի, որ իրեն դուր եմ գալիս, բայց նա ինձ համար լավ ընկեր էր, ոչ ավելին: Եվ ո՞վ կմտածեր, որ 2016-ի սեպտեմբերի 1-ին, երբ պատրաստվում էի մեկնել աշխարհի ամենահրաշալի երկիրը՝ Հայաստան, հենց օդանավակայանում առաջարկություն կանի, եւ ես կասեմ՝ այո, որովհետեւ առանց իրեն ապրելն արդեն անհնար է»,-խոստովանել էր հայտնի դիմահարդարը:

Գոհար Ավետիսյանը


Գոհար Ավետիսյանի եւ Վահիկ Մարտիրոսյանի նշանադրությունը տեղի է ունեցել ապագա հարսի տանը, հյուրերի թվում են եղել միայն ամենամտերիմ հարազատներն ու ընկերները: Երկրպագուների բարեմաղթանքներին դիմահարդարը հատուկ շնորհակալություն է հայտնել՝ բոլորին ցանկանալով եռապատիկ երջանկություն:

Քննադատությունները եւս անարձագանք չեն մնացել.«Այն, ինչ պատահեց ինձ հետ, կարող է պատահել նաեւ ձեզնից յուրաքանչյուրի հետ: Դուք երբեք չեք իմանա՝ ինչի միջով եմ ես անցել: Եթե առաջին անգամ չստացվեց, չի նշանակում՝ երբեք չի ստացվի: Ես շատ եմ ուզում լինել երջանիկ. ուրիշ կյանք չեմ ունենալու: Բավական է լինել այդչափ անսիրտ»,-գրել էր Գոհարը:

BRAVO.am
Լուսանկարները՝ Գոհար Ավետիսյանի անձնական արխիվից

 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին