×


Գոհար Հարությունյան.«Առաջնահերթ երեխաներիս ու իմ առողջությունն է»

Գոհար Հարությունյանը 37-ամյակի առթիվ երեկ ստացել է բազմաթիվ շնորհավորանքներ ու մաղթանքներ, սակայն տարեդարձը չի նշանավորել. «Այս անգամ չստացվեց կազմակերպել, եւ օրս անցկացրի ամուսնուս հետ: Իմ ամենակարեւոր ստեղծագործություններից՝ երեխաներիցս, շնորհավորանքներ ստացա. մեծ աղջիկս ծաղկած ծառի տեսքով շատ սիրուն ապլիկացիա էր պատրաստել։ Վերջերս ավելի շատ պատրաստվում եմ երեխաներիս տարեդարձներին. նրանց տոնը չնշելն աններելի կլինի:)»։

Գոհար Հարությունյանի ընտանիքը


Ամռան սկզբին գեղեցկուհին իր ընտանիքի հետ հանգստացել է Հունաստանում, նաեւ Ռուսաստանում. «Երեխաների համար ծովափնյա երկիր մեկնեցինք, որ առողջ լինեն ու կոփվեն ողջ տարվա համար։ Հիմա մայրիկները մտածում են ոչ թե հանգստի մասին, այլ թե ինչպես վարակներին դիմակայեն։ Այնուհետեւ այցելեցինք Ռուսաստանում ապրող մեր հարազատներին»։

Գոհար Հարությունյանը՝ դստեր հետ


«Միսս Հայաստան 1998»,  «Միսս ԱՊՀ 1999» եւ «Միսիս Գլոբ 2009» տիտղոսակրի ավագ դուստրը՝ Մելինեն, կհաճախի 3-րդ դասարան, Բիայնան՝ 2-րդ։ Գոհարի խոսքով՝ աղջիկներն անհամբեր սպասում են նոր ուսումնական տարվան. «Երկուսն էլ սիրով են դպրոց գնում, ինչն ինձ համար կարեւոր է։ Քանի որ ամառային արձակուրդներին որոշեցինք չծանրաբեռնել պարապմունքներով, միայն նկարչության գնացին, լիարժեք հանգստացան, նույնիսկ արդեն ձանձրացել են։ Բիայնան մայրիկիս հետ գյուղում է, որտեղ ընտանի կենդանիներ ունենք՝ հնդկահավ, նապաստակ, հավ, ոզնի եւ այլն։ Երեխաներս շփվում են նրանց հետ ու տուն գալիս։ Բիայնան կենդանասեր է, անգամ մեղուներին է սիրում»։

Գոհար Հարությունյանի դուստրը


Նախորդ տարի 36-ամյակի օրը նա նկարահանվում էր «3 շաբաթ Երեւանում» ֆիլմում, որի պրեմիերան կայացավ օրեր առաջ. «Փաստորեն անցյալ տարի էլ ծնունդս չեմ նշել:): Անկեղծ ասած, փոքրիկ ու թռուցիկ դեր էր, բայց շատ անհանգիստ ու լարված էի, որովհետեւ պարտավորեցնող էր, որ ինձ վստահել են։ Հիմա որեւէ տեղ չեմ նկարահանվում, առաջնահերթ ընտանիքս է, երեխաներիս ու իմ առողջությունը։ Ստացվում է, որ ողջ օրը զբաղված եմ, շատ էներգիա է պահանջվում»:

BRAVO.am
Լուսանկարները` Գոհար Հարությունյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին