×


Գոհար Հարությունյան.«Երեխաներիս նախապատրաստել էի, որ միասին չենք լինի»

Գոհար Հարությունյանի ընտանիքում այս օրերին տոնական տրամադրություն է։ «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2009» տիտղոսակիր գեղեցկուհու դուստրերի ծննդյան տարեդարձերն են. Մելինեն դարձել է 9, Բիայնան՝ 8 տարեկան։

Գոհար Հարությունյանը


BRAVO.am-ի հետ զրույցում Գոհարը պատմել է, որ գարնանային արձակուրդի ընթացքում ամուսինն ու նրա քույրը երեխաների հետ մեկնել են Դուբայ։ Նրանք առաջին անգամ են առանց մայրիկի ճանապարհորդել. «Աղջիկներս ծանրաբեռնված են դասերով, տարբեր խմբակներ են հաճախում, այդ հանգստին արժանացել են, ես էլ այստեղ էի հանգստանում:)։ Նրանց նախապատրաստել էի, թե ինչու իրենց հետ չեմ լինի։ Մելինեն անհանգիստ հարցնում էր՝ արդյոք հիվանդ չեմ, բարեբախտաբար, առողջ եմ, իսկ թե ինչու չեմ մեկնել, թող փոքր գաղտնիք մնա:): Ուրախ եմ, որ աղջիկներս ու տղաս չափազանց կապված չեն ինձ ու ամուսնուս հետ, սիրում եմ նրանց թեթեւ բնավորությունը»։

Գոհար Հարությունյանի երեխաները


Առաջնեկի՝ Մելինեի տարեդարձին հյուրանոցն անակնկալ է արել՝ զարդարելով սենյակն ու տրամադրելով տորթ, իսկ այսօր Բիայնայի տարեդարձը նշում են արդեն տանը.«Մելինեն ոգեւորությամբ պատմում էր օրվա մասին, պատահական տեսել է իր դասընկերոջը, որի ընտանիքը եւս տորթով շնորհավորել է։ Աղջիկներիս համար հորաքույրը գնել է մեծ ականջօղեր ու վզնոցներ։ Միշտ արգելել եմ, բայց հորաքույրը թույլ է տվել, որ մեծերի պես հագնվեն ու զարդարվեն։ Ազատության մեջ են հայտնվել ու երջանկացել։ Ես շատ եմ վերահսկում, սիրում եմ, որ կոկիկ ու հավաքված են եւ հյուրանոցի համարում խենթություններ չեն անում։ Որպես մայր` արդեն գիտեմ` ինչպես կանխել փորձանքները»։

Գոհար Հարությունյանի դուստրը


Բազմազավակ մայրիկի խոսքով՝ երեխաները սիրում են հասակակիցների հետ նշել ծննդյան օրերը, սակայն ոչ այս տարի.«Նախազգուշացրել եմ, որ պարտադիր չէ ամեն տարի դպրոցում նշել. հաջորդ տարի կտոնեն։ Իրենց համար ուրախ ճամփորդություն էր, չնայած՝ արեւահարվել են, Մենուան էլ վատառողջ է։ Այնտեղ մեծ խեցգետին են բռնել ու հետը լուսանկարվել: Նրանցից կենդանիներն անպակաս են. շատ են սիրում ամենատարբեր կենդանիների հետ շփվել»։

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Գոհար Հարությունյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին