×


Գոհար Հովհաննիսյանի 34-ամյակի ամենամեծ նվերը :)

Ժողովրդական երգեր կատարող Գոհար Հովհաննիսյանն այսօր դարձել է 34 տարեկան: BRAVO.am -ի հետ զրույցում հոբելյարն ասել է, որ տարեդարձը սկսել է նշել կեսգիշերից, իսկ երեկոն կանցկացնի ընտանեկան մթնոլորտում.«Երեկ մեր ընկերներից մեկի տարեդարձն էր, քաղաքից դուրս նշում էինք: Հենց այնտեղ էլ ծաղկեփնջով, տոնական տորթով ինձ շնորհավորեց ամուսինս: Նրան միացան երաժիշտ ընկերներս, եւ ուրախ ծնունդ ստացվեց»:

Գոհար Հովհաննիսյանն` ամուսնու հետ


Ընկերների, հարազատների եւ երկրպագուների շնորհավորանքների հոսքը երգչուհուն դրական լիցքեր է պարգեւում. «Նույնիսկ չեմ հասցնում բոլոր զանգերին պատասխանել: Շատ ուրախ եմ, հարուստ ու ուժեղ ինձ սիրող մարդկանցով»:

Գոհարի խոսքով` այս տարվա իր ամենամեծ նվերն էքստրեմալ պայմաններում ծնված դուստրն է.«Առավոտից պաչպչում եմ նրան, ասում, որ իմ ու ամուսնուս ամենամեծ նվերն է: Ինձ թվում է` ամբողջ տարվա մեջ միայն ծննդյանս օրն եմ մեծանում: Փոքր-ինչ տխրում եմ ոչ թե մեկ տարով մեծանալու համար, այլ որ անցած օրերն այլեւս հետ չեն գա: Դրա համար միշտ փորձում եմ այնպես ապրել, որ անցած օրերի համար չափսոսամ»:

Գոհար Հովհաննիսյանը` երեխաների հետ


Ամենատպավորիչ տարեդարձի մասին խոսելիս երգչուհին ասել է, որ միշտ ծննդյան օրը յուրովի լավ է անցել.«Նախորդ տարի որդուս եւ ամուսնուս հետ հանգստի էինք մեկնել արտերկիր: Առհասարակ, ինձ համար վայրը կապ չունի, կարեւորը մթնոլորտն է, մարդկային ջերմությունն ու ընկերների ճիշտ ընտրությունը»:

Հոբելյարը ծննդյան տորթի մոմերը փչելիս միշտ մի երազանք է մտապահում, որ բոլորն առողջ լինեն եւ իր կողքին:

BRAVO.am- ը շնորհավորում է Գոհարին եւ ամենայն բարիք մաղթում:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի / Bravo.am /
Լուսանկարները՝ Գոհարի անձնական արխիվից ու BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW