×


Գողություն Արման Հովհաննիսյանից եւ Սուպեր Սաքոյից

Օրեր առաջ համացանցում հայտնվել է մի հոլովակ, որտեղ թուրք երգիչները կատարում են Արման Հովհաննիսյանի եւ Սուպեր Սաքոյի “Լա-լա-լա” երգը: Այս մասին BRAVO.am-ին տեղեկացրել է Արման Հովհաննիսյանի մենեջեր Լուսինե Արշակյանը` նշելով, որ կրկնօրինակումը հայտնաբերել է ամերիկաբնակ ռեփերը:

"Լա-լա-լա" տեսահոլովակի նկարահանումներին


Լուսինեն նշել է, որ երգն օգտագործվել է անօրինական կերպով, սակայն հեղինակային խախտված իրավունքները վերականգնելու համար, ամենայն հավանականությամբ, քայլեր չեն ձեռնարկի.“Սա առաջին դեպքը չէ, եւ նման կրկնօրինակումների դեմ պայքարելն արդեն անիմաստ է: Այս երեւույթը համատարած բնույթ է կրում. Արմանը միակ երգիչը չէ, որի երգերը գողանում են”:

Սուպեր Սաքոն, Հրանտ Թոխատյանը եւ Արման Հովհաննիսյանը


Նշենք, որ Արման Հովհաննիսյանի եւ Սուպեր Սաքոյի զուգերգի հոլովակը “YouTube” ներբեռնվել է 2013 թվականի հուլիսի 25-ին, այս պահի դրությամբ ունի 4 միլիոն 900 հազարից ավելի դիտում, իսկ թուրքական տարբերակի տեղադրման օրը այս տարվա սեպտեմբերի 10-ն է:

BRAVO.am
Լուսանկարները` Արման Հովհաննիսյանի "ֆեյսբուքյան" էջից




Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին