×


Գոռ Հակոբյանը կներկայանա որպես երգիչ

«Ֆուլ հաուս» հումորային նախագծում Ֆելոյին մարմնավորող Գոռ Հակոբյանը շուտով կներկայանա նաեւ որպես երգիչ:

«Նա է» երգի տեսահոլովակի նկարահանումներին


BRAVO.am-ի հետ բացառիկ զրույցում պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը` Մենչը պատմել է նոր երգի ու առաջիկա անելիքների մասին: «Այնպես չէ, որ մենք ենք հորինել Գոռի երգիչ լինելու փաստը: Մինչ սիթքոմում նկարահանվելը նա նման փորձ ունեցել է, ճիշտ է` սիրողական մակարդակով: Գոռի մոտ ստացվում է ոչ միայն երգելը, այլեւ երգեր հեղինակելը»,- ասել է պրոդյուսերը:

«Նա է» երգի տեսահոլովակի նկարահանումներին


Օրեր անց պատրաստ կլինի ու հանդիսատեսի դատին կհանձնվի Գոռի հեղինակային «Նա է» երգի տեսահոլովակը. «Երիտասարդական դիսկո կատարում է: Հասկացանք, որ հայկական շոու-բիզնեսում այս ձեւաչափով ներկայացող երգիչ չունենք, կամ շատ քիչ է նրանց թիվը: Բացի այդ, Գոռը սիրված մարդ է հատկապես երիտասարդների կողմից ու ունի ձայնային տվյալներ»:

Մենչը նշել է նաեւ, որ տեսահոլովակը նկարահանվել է «Yere 1 production»-ի կողմից, ռեժիսորն է Կարեն Ամյանը. «Մոտ երկու շաբաթ առաջ ենք նկարահանել տեսահոլովակը, այն այժմ մոնտաժային փուլում է: Մեկ սյուժեից բաղկացած հոլովակ է, որում նկարահանվել են Գոռն ու հերոսուհին, ում քասթինգի միջոցով ենք ընտրել»:

«Նա է» երգի տեսահոլովակի նկարահանումներին


Խոսելով Գոռի հետագա անելիքների մասին որպես երգիչ` Մենչն ասել է. «Այս տեսահոլովակը ներկայացնելուց հետո ամեն ինչ պարզ կլինի: Գոռի կողմից գրված մի քանի երգեր կան, բայց առաջին աշխատանքից հետո կհասկանանք, հետագայում ինչ ոճում հանդես կգանք»:

Տեսահոլովակն առաջիկայում կդիտեք նաեւ մեզ մոտ :):


Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Արմեն Պետրոսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին