×


Գրիգոր Դանիելյան.«Մենչի խնդրանքով մեր խումբը չի վերադարձել»

Հոր մահվան ցավալի լուրը լսելով` Արմեն Պետրոսյանն, ով «Ֆուլ Հաուս»-ի հյուրախաղերով Եվրոպայում էր, շտապ վերադարձել է Երեւան: Այս մասին BRAVO.am-ին տեղեկացրել է նախագծի  ստեղծագործական խմբից Գրիգոր Դանիելյանը:

«Ֆուլ Հաուս»-ը հյուրախաղերով Եվրոպայում է


«Քանի որ այս համերգները նախօրոք պլանավորված էին, Արմենի խնդրանքով մեր խումբը չի վերադարձել, որպեսզի ավարտին հասցնի ելույթները: Բոլորս ցավակցում ենք նրա ընտանիքին»,-ասել է սցենարիստ-դերասանը: 

«Ֆուլ Հաուս»-ը հյուրախաղերով Եվրոպայում է


Հիշեցնենք, որ «ֆուլհաուսցիներն» ավարտել են ելույթները Բարսելոնա, Մարսել, Լիոն, Ստրասբուրգ եւ Համբուրգ քաղաքներում: Մնացել է երկու հանդիպում. վաղը հանդես կգան Հոլանդիայի Բրաամթ քաղաքում, իսկ մարտի 27-ին` Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`«Ֆուլ Հաուս»-ի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW