×


Գրիգոր Դանիելյան.«Մեր տղան որոշեց մեկ ամիս շուտ ծնվել»

Գրիգոր Դանիելյանի եւ Հռիփսիմե Ելինյանի ընտանիքը երեկ համալրվել է երկրորդ բալիկով: Երջանիկ հայրիկը քիչ առաջ BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ նորածնի եւ սիրելի կնոջ կողքին է.«Թեեւ մեր տղան որոշեց մեկ ամիս շուտ ծնվել, բայց Փառք Աստծո, երկուսն էլ իրենց լավ են զգում: Հռիփսիմեն հասցրել էր ամեն բան պատրաստել նրա լույս աշխարհ գալու համար»:

Գրիգոր Դանիելյանի ընտանիքը


Փոքրիկը, որին ծնողները Ռոբերտո անունն են տվել, ծնվել է 2.3 կգ քաշով եւ 46 սմ հասակով: Դերասանը կարծում է՝ տղան շատ նման է եղբորը.«Նա Ալբերտոյի դեմքով է ծնվել:): Նրան ամենաշատը սպասում էր հենց Ալբերտոն: Դեռ չի տեսել, բայց շատ ոգեւորված է»:

Գրիգորը պատմել է, որ երեկ հասցրել են նշել որդու ծնունդը, սակայն դա ընդամենն անոնս է եղել.«Այսօր իսկական տղայական հավաքույթը կլինի, եւ մենք, իհարկե, նարնջի հյութ կխմենք:)»:

Հռիփսիմե Ելինյանը


Նա հայտնել է նաեւ, որ որոշել են փոքրիկի համար քառասունք պահել` բացասական էներգիայից եւ վարակներից խուսափելու համար.«Չեմ կարող բառերով նկարագրել՝ ինչ եմ զգում: Այս անգամ բոլորովին այլ հույզեր են: Առաջնեկիս ժամանակ այնքան էլ չէի գիտակցում` ինչ է կատարվում»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Գրիգորի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին