×


Գրիգոր Դանիելյան.“Հուսանք` շուտով բարի լուր կունենաք:)”

Շոումեն Գրիգոր Դանիելյանը եւ երգչուհի Հռիփսիմե Ելինյանը 6 տարի առաջ սեպտեմբերին կապվեցին ամուսնական կապերով, ինչպես նշել են BRAVO.am-ի հետ զրույցում, այս տարիների ընթացքում շատ բան է փոխվել իրենց կյանքում, սակայն ոչ սերը:

Գրիգոր Դանիելյանը եւ Հռիփսիմե Ելինյանը


“Ընտանիքը մարդուն տարեցտարի ավելի իմաստուն է դարձնում”,-նշել է դերասան-հումորիստը` հավելելով, որ մեծացել է նաեւ պատասխանատվության զգացումը.“Զբաղվածության պատճառով այս անգամ մեր տոնը հատուկ չենք նշել, միմյանց նվերներ գնելու ժամանակ էլ չունեինք, բայց շատ մեծ անակնկալ ենք ստացել, որի մասին կխոսենք ավելի ուշ”:

Գրիգոր Դանիելյանի եւ Հռիփսիմե Ելինյանի որդին` Ալբերտոն


Գրիգորի խոսքով` ինքն ու կինը գրեթե նույն աշխարհայացքն ունեն, իսկ որոշ հարցերի շուրջ անհամաձայնությունների դեպքում փոխզիջում միշտ լինում է. “Դա է ընտանիքի ամրության գրավականը: Չեմ հիշում` վերջին անգամ երբ ենք վիճել: Ալբերտոյի ծնունդը շատ բան է փոխել մեր կյանքում: Միշտ ասում եմ` նա մեր սիրո ապացույցն է եւ ապրելու իմաստը: Վերջերս մեկ ամսով մեկնել էինք հյուրախաղերի, առանց նրա շատ դժվար էր: Հաջորդ անգամ որդուս էլ ենք մեզ հետ տանելու:)”:

Ինչ վերաբերում է ընտանիքի համալրմանը, շոումենը նշել է, որ ցանկանում են երկրորդ զավակն ունենալ.“Հուսանք` շուտով բարի լուր կունենաք”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուանկարները` Գրիգոր Դանիելյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին