×


Գրիգոր Դանիելյանի եւ Հռիփսիմե Ելինյանի որդին` առաջին դասարանցի:)

Ուսումնական նոր տարվա առաջին օրն այս անգամ տոնական է նաեւ հումորիստ-դերասան Գրիգոր Դանիելյանի եւ երգչուհի Հռիփսիմե Ելինյանի համար: Նրանց որդին այսօր առաջին անգամ նստել է աշակերտական նստարանին: Ալբերտոյին դպրոց են ուղեկցել ծնողները, տատիկն ու պապիկը:

Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանն իրենց որդուն առաջին դասարան են ուղեկցել


“Հետաքրքիր զգացողություններ ունեի: Որպես ծնող` այլ կերպ ես նայում այս ամենին: Մեր նպատակն է, որ նա դառնա լավ, խոստումնալից եւ գիտելիքներով հարուստ պիտանի մարդ”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Գրիգորը:

Գրիգոր Դանիելյանի եւ Հռիփսիմե Ելինյանի որդին


Հռիփսիմեն էլ պատմել է, որ ուսումնական տարվան հաճույքով եւ մեծ պատասխանատվությամբ են նախապատրաստվել.“Ալբերտոն լավ է տրամադրված. անհամբեր սպասում էր սեպտեմբերի 1-ին: Նա հաճախելու է “Վարդանանք” կրթահամալիր: Շատ մեծ հույսեր ենք կապում նրա հետ, քանի որ խելացի եւ յուրահատուկ երեխա է”:

Գրիգոր Դանիելյանի եւ Հռիփսիմե Ելինյանի որդին

Գրիգոր Դանիելյանն ու Հռիփսիմե Ելինյանն իրենց որդուն առաջին դասարան են ուղեկցել


BRAVO.am-ը հաջող ուսումնական տարի է մաղթում բոլոր դպրոցականներին:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին