×


Գրիգոր Կյոկչյանի խորհուրդը սրտնեղած աղջիկներին :)

Գրիգոր Կյոկչյանը շուտով կներկայացնի նոր տեսահոլովակ` նկարահանված “Գնում ենք պարելու” երգի հիման վրա, որի հեղինակը հենց ինքն է, գործիքավորմամբ զբաղվել է Մարտին Միրզոյանը, իսկ էկրանավորմամբ զբաղվել է ռեժիսոր Արտյոմ Աբովյանը:

Գրիգոր Կյոկչյանը


“Նկարահանումներն իրականացրել ենք Երեւանում: Երգս ուղղված է բոլոր այն աղջիկներին, ովքեր այս կամ այն պատճառով սրտնեղել են: Նրանց առաջարկում եմ տխրելու փոխարեն գնալ պարելու եւ գեղեցիկ երեկո անցկացնել”,-BRAVO.am-ին ասել է երգիչ-երգահանը:

Գրիգոր Կյոկչյանի նոր տեսահոլովակի նկարահանումներին


Գրիգորը նշել է, որ շարունակում է երգեր հեղինակել հայկական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչների համար, իսկ մեր հարցին, թե ինչու չկայացավ “Արմենիա” հեռուստաընկերության հետ իր նոր համագործակցությունները, որոնց մասին պատմել էր նախորդ հարցազրույցում, “Ֆուլ Հաուս” սիթքոմում դերակատարում չստանձնելու մասին չցանկացավ որեւէ մեկնաբանություն անել, բայց հիմնավորեց “Հայաստանի ձայնը 3”-ին չմասնակցելու փաստը.“Առաջարկ ունեի աշխատել որպես հաղորդավար, բայց վերջում նախագծի իրավատեր “Տալպա” ընկերությունը առաջարկեց սպասել մինչեւ հաջորդ եթերաշրջան` պատճառաբանելով հաղորդավարական փորձիս պակասը”:

Տեքստը` Աշխեն Դաշյանի /Bravo.am
Լուսանկարները տրամադրել է Գրիգոր Կյոկչյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW