×


Գրիշա Աղախանյանը Երեւանում բացել է հանրահայտ “Chrome Hearts” բրենդի խանութ-սրահը

Երգիչ, հաղորդավար, պրոդյուսեր Գրիշա Աղախանյանը համալրել է շոու-բիզնեսի այն ներկայացուցիչների շարքը, ովքեր աշխատում են նաեւ գործարար ոլորտում: Երեկ` դեկտեմբերի 18-ին, Երեւանի կենտրոնում` Մաշտոցի 17 հասցեում, բացվել է համաշխարհային աստղերի սիրելի “Chrome Hearts” ամերիկյան հանրահայտ ապրանքանիշի ակնոցների եւ զարդերի խանութ-սրահը: Այստեղ կարող եք գտնել բարձրորակ ու ինքնատիպ արեւային եւ օպտիկական ակնոցներ, արծաթյա զարդեր, գնելուց առաջ նաեւ օգտվել խորհրդատվությունից:

Գրիշա Աղախանյանը Երեւանում բացել է հանրահայտ “Chrome Hearts” բրենդի խանութ-սրահը


Գրիշա Աղախանյանին իր նոր բիզնեսի մեկնարկի առթիվ շնորհավորելու էին եկել մտերիմներն ու գործընկերները, այդ թվում` Արամոն, Ռազմիկ Ամյանը, Լեւոն Հարությունյանը, “վիտամինցիներ” Վաչեն, Արամ MP3-ը, Արմուշը, Չարենցը, Արմանը եւ այլք: Հյուրերն ուսումնասիրել են խանութ-սրահում առկա տեսականին, կենացներ խմել` “Agakhanyan & Co” ընկերությանը մաղթելով հաջողություն բիզնեսում:

Մաշտոցի 17 հասցեում բացվել է “Chrome Hearts” հանրահայտ ապրանքանիշի ակնոցների եւ զարդերի խանութ-սրահը


Գրիշան BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ, տասը տարի ապրելով Միացյալ Նահանգներում, դարձել է այս բրենդի սիրահարն ու հաճախորդը եւ միշտ ցանկություն է ունեցել Երեւանում բացել մասնաճյուղ.“Մոտ 3-4 ամիս առաջ “Chrome Hearts” բրենդի ներկայացուցիչների հետ Լաս-Վեգասում կայացած մեր բանակցությունները տվեցին դրական արդյունք, արդեն այսօր Երեւանում ունենք խանութը”:

“Chrome Hearts” բրենդի զարդերից


ԱՄՆ-ում եւ Եվրոպայում հայտնի բրենդի հայ սիրահարների համար երեւանյան խանութ-սրահում լայն ընտրանի կա, ինչպես նաեւ նախընտրած մոդելն արտասահմանից պատվիրելու եւ կարճ ժամանակում ձեռք բերելու հնարավորություն:

Գրիշա Աղախանյանի խոսքով` այս բրենդի ապրանքատեսակները շրջապատից տարբերվելու եւ ուրույն ոճն ընդգծելու հնարավորություն են տալիս. “Համաշխարհային դեմքերը, հատկապես` հոլիվուդյան աստղերը, նույնպես բարձր են գնահատում “Chrome Hearts” ակնոցները եւ առօրյայում հաճախ են կրում”:

“Chrome Hearts” բրենդի ակնոցներից


5 փաստ “Chrome Hearts” ապրանքանիշի մասին.

    Այս բրենդի ակնոցներն ունեն գոթական խորհրդանիշներ, որոնք արտահայտվում են խաչի, շուշանի կամ սրի տեսքով, եւ յուրաքանչյուր մասնիկ փորագրված է ձեռքով:

    “Chrome Hearts”-ը, համագործակցելով բարձրակարգ “Zeiss Vision Group” ընկերության հետ, ակնոցի հավաքածուների մեջ օգտագործում է միայն “Zeiss”-ի արտադրած արեւային լինզաները: Յուրաքանչյուր լինզայի վրա, որն արտադրված է 2008 թվականից հետո, գոյություն ունի հազիվ նկատելի փորագրություն` “Z” տառի տեսքով, հենց այդ նշանի միջոցով էլ գնորդը կարող է համոզված լինել, որ իր առջեւ “Zeiss” լինզայով իսկական բրենդն է:

    Ակնոցների շրջանակները պատրաստված են բնական կաշվից կամ փայտից

•    Այս ակնոցների դեկորատիվ տարրերը պատրաստված են 925 որակի արծաթից կամ ոսկեջրված են 12 կարատանոց ոսկու 20 միկրոնային շերտով:

    “Chrome Hearts” ակնոցները դիզայնի միջազգային բազմաթիվ մրցույթներում բազմիցս արժանացել են մրցանակների: Սովորաբար, հավաքածուի պատրաստման տեւողությունը մինչեւ 9 ամիս է, ընդ որում` օգտագործվում են ամենաառաջադեմ տեխնոլոգիաները:

Մաղթում ենք հաճելի գնումներ, իսկ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010) 500-415 հեռախոսահամարով կամ հետեւել “Chrome Hearts”-ի հայաստանյան ֆեյսբուքյան էջին:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին