×


Գրիշա Աղախանյանի եւ Շողեր Թովմասյանի հանգստի լուսանկարները

Գրիշա Աղախանյանն ու Շողեր Թովմասյանն իրենց որդու հետ այս օրերին Սոչիում են: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին խոսել է փոքրիկի հետ հանգստի դժվարությունների, զբաղմունքների, առաջիկայում եվրոպական երկրներ մեկնելու նպատակի մասին ՝ տրամադրելով նաեւ նոր լուսանկարները:

Գրիշա Աղախանյանը եւ Շողեր Թովմասյանը


«Փորձում եմ այնպես անել, որ տարվա ցանկացած եղանակը լավ անցկացնենք: Մինչ ծովափնյա հանգստի մեկնելը հաճախ լողավազ էի գնում: Ինձ ջրի մարդ եմ համարում, չնայած` այդ նշանի հետ կապ չունեմ: Ջուրը հանգստացնում է: Սիրում եմ նաեւ արեւայրուք ընդունել, ինչը կազմվածքն ավելի գեղեցիկ է դարձնում եւ յուրահատուկ տեսք է տալիս»,-նշել է Շողերը:

Շողեր Թովմասյանը


Նա խոսել է լիարժեք հանգստի իր տարբերակի մասին.«Ինձ համար իրական հանգիստը որեւէ երկիր այցելելը չէ, այլ այն, որ ինքս ինձ հետ խաղաղ ու ներդաշնակ եմ, ընկերներս, ծնողներս, ընտանիքս, երեխաս լավ են: Իհարկե, կողքից չեն խանգարի նաեւ ուղեւորությունները»:

Մինչեւ Սոչի մեկնելը, Շողերը մեկ օրով մեկնել էր Բաթումի: Ասում է՝ այդպիսի ուղեւորություններ եւս սիրում է.«Թեեւ տանջանք է, հետաքրքրություն էլ ունի: Միշտ չէ, որ ստացվում է կարճ ժամանակով բացակայել երկրից»,-ասել է նա:

Շողեր Թովմասյանը


Դերասանուհին նշել է նաեւ, որ երեխայի հետ հանգստանալը միշտ փոքր-ինչ դաժան է.«Ողջ ուշադրությունը պետք է նրա վրա սեւեռել: Առաջիկայում առանց մեր տղայի պատրաստվում ենք այցելել Հոլանդիա, Ֆրանսիա եւ Իսպանիա»:
 
Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Շողեր Թովմասյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին