×


Գրիշա Աղախանյանի եւ Շողեր Թովմասյանի որդու գունեղ 3-ամյակը

Գրիշա Աղախանյանի եւ Շողեր Թովմասյանի որդին՝ Ալեքսանդրը, դարձել է 3 տարեկան: Տղայի ծննդյան խնջույքն այս տարի ծնողներն իրենց ամառանոցում՝ լողավազանի հարեւանությամբ են կազմակերպել: Օրվա հերոսին եւ հյուրերին լուսանկարել է BRAVO.am-ը:

Շողեր Թովմասյանը եւ Գրիշա Աղախանյանն՝ իրենց որդու հետ


Մեզ հետ զրույցում դերասանուհին պատմել է, որ փոքրիկը տարեդարձի օրն անցկացրել է բարձր տրամադրությամբ.«Առավոտվանից վազվզում էր, խաղում, ջուրը մտնում: Ամեն տարի մանկական սրճարանում կամ ռեստորանում ենք նշել, բայց այս անգամ որոշեցինք, որ երեխաները պետք է մաքուր օդ շնչեն, լողան եւ այլն»:

Գրիշա Աղախանյանի եւ Շողեր Թովմասյանի որդու երեքամյակին


Շողերի մտահղացմամբ՝ Ալեքսի 3-ամյակը նապաստակի թեմայով էր.«Շատ գունեղ տոն էինք կազմակերպել. կարմիր, կանաչ, նարնջագույն եւ դեղին գույներն էին իշխում: Ինչո՞ւ նապաստակ, քանի որ իմ տղային նապաստակի եմ նմանեցնում»:

Ցերեկույթի հյուրերը նրանց մտերիմներն ու հարազատներն են եղել: Տղան բազմաթիվ նվերներ է ստացել, իսկ ծնողները նրա համար խաղալիք մեծ ավտոմեքենա եւ երաժշտական գործիքներ են գնել.«Ուզում ենք՝ առողջ լինի եւ հաջողակ: Մենք էլ կփորձենք միշտ իր ուզածն անել, իսկ երբ մեծանա, նա մեզ համար շատ բան կանի»,-նշել է դերասանուհին:

Շողեր Թովմասյանը եւ Իրինա Դանիելյանը


BRAVO.am-ը Ալեքսանդրին եւ բոլոր փոքրիկներին առողջ ու անհոգ մանկություն է մաղթում:):

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին