×


Գրիշայի, Անատիի, Ռաֆոյի եւ Անահիտի կասկածելի երեկոն :)

«Շանթ»-ի եթերում այսօր երեկոյան կմեկնարկի «Վիտամին» փրոդաքշնի հեղինակած «Կասկածելի երեկո» թոք-շոուն: BRAVO.am-ը մասնակցել է ժամանցային հաղորդման առաջին նկարահանումներին, նաեւ զրուցել հաղորդավարներ Գարիկ Պապոյանի եւ Ռոբերտ Մարտիրոսյանի հետ:

Գարիկ Պապոյանը եւ Ռոբերտ Մարտիրոսյանը


Երեք փուլից կազմված խաղարկային շոուի շրջանակում Գարիկն ու Ռոբերտն իրենց թիմերը համալրած հայտնի մարդկանց հետ պատասխանում են միմյանց ուղղված հարցերին: Նախագիծն ամբողջովին հիմնված է իմպրովիզի վրա: Նշենք, որ առաջին հաղորդման հյուրերն են Գրիշա Աղախանյանը, Անատի Սաքանյանը, Անահիտ Կիրակոսյանը եւ Ռաֆայել Երանոսյանը:

«Մրցում ենք ես ու Ռոբը, բայց ամեն անգամ ներկայանում ենք նոր թիմերով: Ի դեպ, հայտնիները լինելու են ամենատարբեր ոլորտներում կայացած մարդիկ»,-մեզ հետ զրույցում ասել է Գարիկը:

Անատի Սաքանյանը եւ Ռաֆայել Երանոսյանը


Տեւական ժամանակ եթերից բացակայող տղաները հաճույքով են աշխատել են նոր նախագծի ստեղծման վրա.«Խոստանում ենք, որ հետաքրքիր նորություն ենք ցուցադրելու. մեր հյուրերին փորձելու ենք նոր լույսի ներքո ներկայացնել»:

Ռոբերտ Մարտիրոսյանը հիշել է` հանդիպեցին Գարիկենց տանն ու քննարկեցին գաղափարը.«Որեւէ մեկին չենք ուզում զարմացնել, ցանկանում ենք բարձրորակ հումորային նախագիծ ներկայացնել, որը կօգնի մարդկանց լիցքաթափվել ու ծիծաղել»:

Գրիշա Աղախանյանը` կնոջ հետ


Գարիկ Պապոյանն էլ հավելել է, որ շատ է կարոտել հանդիսատեսին.«Բացի հեռուստատեսային նախագիծ ներկայացնելուց, մենք նաեւ միշտ անմիջական շփման մեջ ենք եղել մեր հանդիսատեսի հետ, լսել ենք նրանց ծափահարությունները, ծիծաղը, զգացել նրանց արձագանքը: Այս նախագիծը ստեղծելուց եւս հաշվի ենք առել, որ դահլիճում հանդիսատես լինի, մենք էլ լինենք մեր հարազատ բեմում, որտեղ մեծացել ու կայացել ենք»:

Հաջողություն ենք մաղթում նախագծի հեղինակներին այսօր կայանալիք պրեմիերայի կապակցությամբ, իսկ մինչ այդ առաջարկում ենք դիտել անոնսը: 

Տեքստը` Լենա Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին