×


«Դաժան եւ հաճելի». Գրիգոր Կյոկչյանը պատմել է Ղրիմում իր եւ Մերիի անցկացրած օրերի մասին :)

«Մանկական Նոր ալիք 2015»-ում Հայաստանի ներկայացուցիչ Մերի Քոչարյանը Ղրիմից վերադարձել է ոչ միայն վառ տպավորություններով ու բարձր տրամադրությամբ, այլեւ  որպես երրորդ մրցանակակիր: 12-ամյա երգչուհու երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ այս տարի պայքարը շատ թեժ է եղել:

Մերի Քոչարյանը եւ Գրիգոր Կչոկչյանը


«Դաժան մրցակցություն էր: Ընդհանուր առմամբ, գոհ եմ Մերիի ելույթներից: Առաջին օրը մի փոքր հուզված էր. առաջին անգամ էր մարզադաշտում 20 հազար հանդիսատեսի առջեւ երգում, ինչը հեշտ բան չէ: Երկրորդ օրը հաղթահարեց հուզմունքն ու հիանալի ելույթ ունեցավ: Կարծում եմ` շատ լավ արդյունք ունենք»,-ասել է Գրիգորը` տեղեկացնելով, որ մրցանակը ռուսական պատվիրակության հետ «Մանկական Եվրատեսիլ 2015»-ին մասնակցության հնարավորությունն է:

Նշենք, որ պատանի երգչուհին մրցութային առաջին օրը երգել է հատուկ այդ ելույթի համար գրված «Այ-այ» երգը, որի հեղինակները Գրիգոր Կյոկչյանն ու Մարտին Միրզոյանն են, իսկ երկրորդ օրը՝ Ավետ Բարսեղյանի եւ Արմեն Մարտիրոսյանի հեղինակած «Հայաստանը դու ես» երգը:

Մերի Քոչարյանը


Գրիգորի փոխանցմամբ` Ղրիմում գտնվելու օրերին հասցրել են նաեւ ծովափ գնալ. «Ազատ ժամանակ շատ չունեինք հանգստին տրամադրելու համար, բայց մի քանի անգամ ծովափ գնալ, լողալ ու արեւայրուք ընդունել հասցրել ենք: Այլ հաճույքներից եւս օգտվել ենք: Հրաշալի անցավ, վերադարձել ենք անմոռանալի հուշերով: Մերին հիանալի աղջիկ է, շփվող. մրցույթին մասնակցող գրեթե բոլոր մասնակիցների հետ հիանալի հարաբերությունների մեջ էր: Ամենամտերիմը առաջին (Մալթա) եւ երկրորդ(Բուլղարիա, Ռուսաստան) տեղը զբաղեցրած երեխաների հետ էր:)»:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս տարի մեծերի «Նոր ալիք»-ը տեղի կունենա հոկտեմբերին: Մեր երկիրը ներկայացնող Գրիգոր Կյոկչյանը Սոչի կմեկնի սեպտեմբերի 22-ին::
BRAVO.am-ը շնորհավորում է Մերիին, իսկ Գրիգորին հաջողություն մաղթում:):

Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Մերիի անձնական արխիվի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին