×


“Դալմա Գարդեն Մոլ”-ում պաշտոնապես բացվել է հանրահայտ “The Face Shop” բրենդի խանութ-սրահը

Գեղեցկությունն առավել ընդգծելու համար անհրաժեշտ է ճիշտ ընտրել կոսմետիկ միջոցները` հատկապես կարեւորելով, որ այն պատրաստված լինի բնական հումքից: Լավագույնը ձեր մաշկի համար առաջարկում է հանրահայտ “The Face Shop” ապրանքանիշը, որի երեւանյան երկրորդ խանութ-սրահը երեկ իր դռներն է բացել “Դալմա Գարդեն Մոլ”-ի երկրորդ հարկում:

“Դալմա Գարդեն Մոլ”-ում “The Face Shop” բրենդի խանութ-սրահի բացմանը

կարմիր ժապավենը կտրել են խանութ-սրահի տնօրեն Աննա Գրիգորյանն ու գործընկեր Փրավին Կումար Թիվարին


Պաշտոնական բացման գեղեցիկ արարողության ընթացքում դիջեյի հնչեցրած երաժշտության ներքո միջոցառման հանդիսավար Ստեփան Ղամբարյանը հյուրերին ներկայացրել է ընկերության ստեղծման պատմությունն ու գաղափարը: Ներկաները ոչ միայն ծանոթացել են խանութում առկա տեսականուն, այլեւ փորձարկել են, ստացել նվերներ, օգտվել հյուրասիրությունից, իսկ 15.000 ու ավելի դրամի գնումներ կատարելու դեպքում գնորդները 5000 դրամի սահմաններում ստացել են նվերի ընտրության հնարավորություն: 

Սպիտակ եւ բաց կանաչ երանգներով առանձնացող “The Face Shop”-ն արտադրում է դեմքի, մարմնի, մազերի խնամքի համար նախատեսված միայն բնական միջոցներ, ինչպես նաեւ դեկորատիվ կոսմետիկա, որի շնորհիվ կարելի է ստանալ շպարի բնական արդյունք:

Դիանա Մալենկոն եւ Մենչի կինը` Քրիստինան


Կորեական բրենդի տեսականին հայտնի է Միացյալ Նահանգներում, Ավստրալիայում, Հարավային Ամերիկայի երկրներում եւ այլուր: Առաջին խանութը բացվել է 2003 թվականին, իսկ արդեն 2011 թվականին կազմակերպությունն ուներ 930 խանութ աշխարհի 22 երկրում:

Հանդիսավոր բացմանը կարմիր ժապավենը կտրել են խանութ-սրահի տնօրեն Աննա Գրիգորյանն ու գործընկեր Փրավին Կումար Թիվարին.“Մենք աշխարհի տարբեր երկրներում ապրող կանանց համար ստեղծում ենք միայն բնական հումքից կոսմետիկ միջոցներ եւ խնամքի պարագաներ: Հայ կանայք էլ կարող են օգտվել եւ համոզվել, որ ստեղծում ենք լավագույնը մաշկի համար”, - BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Թիվարին:

“The Face Shop”-ի հիմնադիրները վստահ են, որ բնության հետ սերտ կապ պահպանող մարդիկ միշտ երիտասարդ եւ գեղեցիկ են, այդ իսկ պատճառով բրենդի առաքելությունը խնամքի բնական միջոցների եւ բնական շպարի քարոզն է:

Անի Ամիրյանը եւ Ստեփան Ղամբարյանը


Ընկերությունն արտադրում է բուժիչ կոսմետիկ միջոցներ, որոնք օգնում են ծածկել մաշկի թերությունները, գրգռվածությունը, պայքարում են մաշկի հոգնածության և ծերացման դեմ: Նշենք, որ արտադրանքի բաղադրիչներն են մրգերի, բանջարեղենների, ցորենի թորումները, բույսերի սերմերի ու բողբոջների էքստրակտը, ինչպես նաեւ կան բնական յուղեր եւ թանկարժեք քարերից դիմափոշի:

“LG Household & Health Care”-ի “The Face Shop” ապրանքանիշի տեսականին կարող եք ձեռք բերել ինչպես նորաբաց, այնպես էլ Մաշտոցի 39/12 հասցեում գործող խանութ-սրահներից:

Եղեք խնամված եւ գեղեցիկ: Մաղթում ենք հաճելի գնումներ:):
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին