×


Դալմա Գարդեն Մոլը հրավիրում է իր 3-ամյակին :)

Dalma Garden Mall-ի ծննդյան երրորդ տարեդարձին մնացել են հաշված օրեր: Հոկտեմբերի 24-ին Dalma Garden Mall-ը սիրով հրավիրում է բոլորին միասին նշելու իր ծննդյան տարեդարձը: Չխախտելով ավանդույթը` Dalma-ն այդ օրը անց է կացնելու դեռեւս սեպտեմբերին մեկնարկած առաջին սպորտային խաղարկության վիճակահանությունը: Խաղարկության շրջանակներում խաղարկվում են “GOLD’S GYM” մարզասրահի երեք աբոնեմենտ, երեք սպորտային հեծանիվ My Bike-ից, երեք մարզասարք, Apple Watch եւ երեքօրյա հանգիստ “Hyatt Place” հյուրանոցային համալիրում ամբողջ ընտանիքի համար:



Հոկտեմբերի 24-ին կկայանա եւս մեկ խաղարկություն. Դալման իր ծննդյան առթիվ տեղում կխաղարկի նաեւ հինգ հատ 100 հազար դրամին համարժեք Dalma shopping-քարտեր` Դալմայում գնումներ կատարելու համար:

Տոնական օրվա ընթացքում մոլում կգործի մանկական անկյուն, որտեղ փոքրիկ հյուրերը կարող են պատրաստել թխվածքներ, դառնալ քիմիական փորձերի մասնակից, զբաղվել նկարչությամբ ու կավագործությամբ:

Երաժշտական համարներով ելույթ կունենա Կարինե Առուստամյանն իր բենդի հետ, իսկ երեկոն կեզրափակվի Ինգա եւ Անուշ Արշակյանների տոնական համերգային ծրագրով:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW