×


Դասական երաժշտության երեկո` հանուն փոքրիկ Լիզայի բուժման

BRAVO.am-ն արդեն պատմել է, որ “Ես քեզ, դու` ուրիշին” մարդասիրական նախաձեռնության անդամները սիմվոլիկ գումարի դիմաց զույգերին հանձնել են “սիրո վկայականներ”` ստացված ողջ հասույթը փոխանցելով գլխուղեղի քաղցկեղի դեմ բուժվող 6-ամյա Լիզա Պողոսյանի ընտանիքին: Փետրվարի 15-ին էլ փոքրիկին օգնելու նպատակով բարեգործական համերգ էր կազմակերպվել Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Դասական երաժշտության երեկո` հանուն փոքրիկ Լիզայի բուժման


“Բարության ղողանջներ” խորագրով երեկոյին ելույթ է ունեցել Հայաստանի պետական կամերային նվագախումբը` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Սեդրակ Երկանյանի ղեկավարությամբ: Հնչել են Հենդելի, Վիվալդիի ստեղծագործությունները, ինչպես նաեւ Դավիթ Սաքոյանի նախերգանքը “Քրիստոս” օպերայից: Սոլո կատարումներով հանդես է եկել միջազգային մրցույթների դափնեկիր, սոպրանո Լուսինե Մարկոսյանը:

“Անշուշտ, շատ ուրախացա, երբ առիթ ընձեռվեց ելույթ ունենալ կամերային նվագախմբի հետ: Այն, որ համերգը բարեգործական է, ավելի պարտավորեցրեց ինձ որպես մասնագետ, նաեւ որպես մարդ: Կարծում եմ` երեկոն ստացվեց, ուրախ եմ, որ իմ համեստ ներդրումն ունեցա նման գործում: Հուսով եմ, որ փոքրիկը կառողջանա, մեծ երաժիշտ կդառնա եւ ելույթ կունենա հենց այս նույն բեմում’’,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Սեդրակ Երկանյանը:

Դիրիժոր Սեդրակ Երկանյանը եւ սոպրանո Լուսինե Մարկոսյանը


Համերգի ողջ հասույթը` շուրջ 500.000 դրամ, ուղղվել է վեցամյա Լիզայի բուժմանը: Նշենք, որ միջոցառմանը ներկա “Նվիրիր կյանք” բարեգործական հիմնադրամի տնօրենը հայտնել է, որ կհոգան բուժման այս փուլի մնացած ծախսերը:

BRAVO.am-ը աղջնակին շուտափույթ ապաքինում է մաղթում: Մեր այն ընթերցողները, որոնք կցանկանան փոքրիկ Լիզայի բուժման համար օժանդակություն ցուցաբերել, ներկայացնում ենք նրա հայրիկի՝ Դավիթ Պողոսյանի անունով բացված հաշվեհամարի տվյալները.

ՎՏԲ - Հայաստան Բանկ 

AMD 16004052756801 

USD 16004052756802 

EUR 16004052756803 

RUR 16004052756804

Արտերկրից փոխանցումները կարելի է անել հետեւյալ կերպ` “VTB BANK” (ARMENIA) CJSC Yerevan, Armenia SWIFT: ARMJAM22

Ովքեր ունեն ARCA կրեդիտ քարտ, կարող են arca.am-ում գրանցել իրենց քարտը, որպեսզի օնլայն կատարեն փոխանցումները: 16 նիշանոց թիվն է` 9051210205309960

BRAVO.am
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW