×


Դավիթ Աղաջանյանի անակնկալն Աննա Դովլաթյանի 26-ամյակին :)

Աննա Դովլաթյանի այս տարեդարձն անցնում է նկարահանման հրապարակում: Հոբելյարը BRAVO.am-ին հայտնել է, որ 26-ամյակի կապակցությամբ կեսգիշերին առաջինը շնորհավորել է մայրը, սակայն մինչ այդ անակնկալ է մատուցել սիրելին. «Դավիթն ու ընկերներս եկան եւ միասին գնացինք նշելու: Իսկ թե նա ինչ է նվիրել, թող գաղտնիք մնա»:

Աննա Դովլաթյանը


«Ուրիշի հոգին» սերիալի դերասանուհին ասել է, որ տոնական օրն անցկացնում է բարձր տրամադրությամբ, սակայն ունի նաեւ տխրելու առիթ.«Տխրում եմ, քանի որ ընտանքիս այժմ կողքիս չէ: Առհասարակ մեծ շուքով եմ նշում ծնունդս, սիրում եմ օրս անցկացնել ընկերներիս ու ընտանիքիս հետ, բայց այս տարի զբաղվածությունս մեծ է, ընտանիքս էլ` հեռու: Նկարահանման հրապարակում գործնական մթնոլորտ էր»:

Աննա Դովլաթյանը եւ Դավիթ Աղաջանյանը


Աննա Դովլաթյանի ցանկությունն է, որ Աստված պահպանի այն, ինչ ունի, ինչպես նաեւ կարողանա իրականացնել ապագայի պլանները: 

BRAVO.am-ը շնորհավորում է Աննային եւ նպատակների իրականացում մաղթում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները` երգչուհու անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին