×


Դավիթ Աղաջանյանն այլեւս “Ֆուլ Հաուս”-ում չէ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 14-ին կմեկնարկի “Ֆուլ Հաուս”-ի երրորդ եթերաշրջանը: Սիթքոմի դերասանական կազմում, սակայն, այլեւս չի ներկայանա Դավիթ Աղաջանյանը: Նա BRAVO.am-ին հայտնել է, որ իր մարմնավորած Տիգրանի կերպարը նոր սյուժեում չկա:

Դավիթ Աղաջանյանն ու Գարիկ Սեպխանյանը


Դավիթը չի բացառում, որ առաջիկայում դարձյալ կհամագործակցի հումորային հեռուստանախագծի ստեղծագործական կազմի հետ.“Ամեն ինչ էլ հնարավոր է: Իմ կերպարի եւ դերասանական խաղի մասին բացառապես դրական արձագանքներ եմ լսել: Հիմա նոր առաջարկներ չունեմ, իսկ սիթքոմն ինձ համար հերթական էջ էր, որը հաջողությամբ թերթեցի”:

Աննա Դովլաթյանը եւ Դավիթ Աղաջանյանը


Այսօր նա վայելում է ամառային արձակուրդը.“Սիրում եմ համատեղել ակտիվ եւ ծովափնյա հանգիստը, բայց անձնական պատճառներով չեմ կարող բացակայել երկրից”,- ասել է նա եւ հավելել, որ հանգստի շրջանն իր համար միշտ լի է արկածներով:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Դավիթ Աղաջանյանի անձնական արխիվից եւ Duetro-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին