×


Դավիթ Հակոբյանի 30-ամյակի հետաքրքիր պահերն ու ամենամեծ նվերը

Դավիթ Հակոբյանը դարձել է 30 տարեկան: Դերասանը BRAVO.am-ին հայտնել է, որ ծննդյան օրն անցկացրել է ընտանիքի եւ 11 ամսական որդու հետ.«Ուղիղ կեսգիշերին Նոնան անակնկալ կերպով հայտնվեց տոնական տորթով, որից երկու րոպե անց շատ երկար լվացվում էի, քանի որ դեմքս ամբողջությամբ կրեմով էր պատված:)»:

Դավիթ Հակոբյանը եւ Նոնա Թելոյանն՝ իրենց որդու հետ


Հոբելյարը պատմել է, որ տարեդարձն ըստ պլանավորածի չի անցել.«Էդուարդի հետ հնարավոր չէ ծրագրեր կազմել:): Առավոտյան գնացինք ժամանցի վայրերից մեկը, պարզվեց՝ փակ է վերանորոգման պատճառով: Թեեւ մի փոքր հատված բաց էր, բայց տղայիս ի սկզբանե դուրս չեկավ այդ վայրը. մայրիկի գրկից չէր իջնում մեր ծանրաքաշը:): Այդ պատճառով էլ ամեն ինչ թողեցինք եւ տուն եկանք»:

Փոքրիկը դերասանին մեծ նվեր է մատուցել.«Նա առաջին անգամ հենց այդ օրը «պապա» ասաց, ինչի համար անսահման ուրախ եմ: Կինս առաջարկեց մեր որդու հետ մեծանալ, ամեն բան նորից սկսել, այդ դեպքում ընդմիշտ երիտասարդ կմնանք: Եվ այդպես, ցերեկը գնացինք փոքրերի ատրակցիոն, իսկ երեկոյան ընկերներիս ու հարազատներիս հետ նշեցի մեր տանը, քանի որ կինս եւ որդիս այլ վայրում կողքիս չէին լինի»:

Դավիթ Հակոբյանը՝ որդու հետ


Դավիթը պատմել է, որ կինն էլ նվիրել է «Կնքահայրը» գիրքը, որի հիման վրա էլ նկարահանված է իր ամենասիրելի ֆիլմը.«Երազանքս միշտ նույնն է՝ ունենալ մեծ եւ գեղեցիկ ընտանիք, շատ բալիկներ: Մնացածն իրագործելի է, քանի որ նպատակներ են»:

Նա խոստովանել է նաեւ, որ մինչ այս իր ամենահիշարժան տարեդարձը կրկին նշել է սիրելի կնոջ եւ ընկերների հետ.«Հավաքվել էինք փաբերից մեկում, անսահմանափակ ալկոհոլից բոլորս ազատություն էինք տվել մեր զգացմունքներին, ինչը մարդու հետ շատ հազվադեպ է պատահում»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Դավիթ Հակոբյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին